Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած կինն ապաքինվում է
ՀասարակությունԱպարան-Վանաձոր ավտոճանապարհին փետրվարի 16-ին, մոր ու որդու մահվան ելքով տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով տուժած 23-ամյա Թեհմինե Մարգարյանի վիճակը լավ է, նա ապաքինվում է: Այս մասին NEWS.am-ին ասաց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հմայակ Շմավոնյանը՝ նշելով, որ 23-ամյա կինը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Նշենք, որ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին փետրվարի 16-ին տեղի ունեցած ավտովթարից մահացել էր Թեհիմնեի ամուսինն ու սկեսուրը, իսկ նրա 1 տարեկան աղջիկը՝ Մարիամը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին, Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ 2107» եւ «ԴՈԴՋ» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով մահացել են մայր ու որդի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242 -րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: