Այլ ռեգիոններ ռուսական զենք կմատակարվի. Լավրովը սպառնում է Արևմուտքին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան «հստակ ազդանշան ուղարկեց Արևմուտքին, որ եթե նա զինի Ռուսաստանի Դաշնության թշնամուն, ապա համաչափ պատասխան կստանա», - ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը համոզված է, որ «Արևմուտքը լսել և հասկացել է Պուտինի խոսքերը աշխարհի այլ տարածաշրջաններ ռուսական զենքի հնարավոր մատակարարումների մասին»։
«Ֆրանսիացի գործընկերները հանկարծ սկսեցին ասել, որ Ուկրաինայում ֆրանսիացի հրահանգիչներ չկան, դա ճիշտ չէ, և նրանք դա գիտեն»,- հավելել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինա ֆրանսիացի հրահանգիչներ ուղարկելու մասին տեղեկությունը։
Այս մասին օրերս հայտարարել էր անձամբ նախագահ Մակրոնը: