Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար


Մասնագետները Մայրենիի օրվան ընդառաջ քննարկել են հայոց լեզվի ուսումնասիրության արդի հիմնահարցերը

Հասարակություն

ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ փետրվարի 19-ին  տեղի է ունեցել Մայրենիի օրվան նվիրված «Հայոց լեզվի ուսումնասիրության արդի հիմնահարցեր» խորագրով հանրապետական խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ   ԳԱԱ   հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի  ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ   լեզվի ինստիտուտի  տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ԲՈՒՀ-երի հայերենագիտական ամբիոնների վարիչներ, հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ, լեզվաբաններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել Վիկտոր Կատվալյանը: Նա շնորհակալություն է հայտնեց հանրապետության տարբեր մարզերից և Երևանից խորհրդակցությանը մասնակցող լեզվաբաններին և նշել, որ Մայրենիի տոնին Սփյուռքի նախարարությունը համահայկական հնչեղություն է տվել: Հայրենիքում և Սփյուռքում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, լեզվաբանները հանդես են գալիս ելույթներով ու ասուլիսներով, արծարծվում են լեզվապ ահպանության վերաբերյալ հրատապ հարցեր: 2013 թվականից ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ՀՀ սփյուռքի նախարարության հետ կազմակերպում է գիտաժողովներ, որոնց ընթացքում հնչում են լեզվի կանոնարկմանը, լեզվաքաղաքականության խնդիրերին, հայերենի երկու ճյուղերի պահպանմանը, զարգացմանը և մերձեցմանը վերաբերող հետաքրքիր զեկուցումներ, ծավալվում են կառուցողական քննարկումներ, հրատարակվում են գիտական զեկուցումների ժողովածուներ: Լեզվի ինստիտուտում ստեղծվել է արևմտահայերենի ուսումնասիրության բաժին:

Վիկտոր Կատվալյանը վստահություն է հայտնել, որ  այս տարի ընտրված ձևաչափը՝ հանրապետական խորհրդակցությունը կլինի առավել գործնական ու պրագմատիկ, կառաջադրվեն կոնկրետ քայլեր և մոտեցումներ:

Մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ևս լեզվաբաններին շնորհակալություն է հայտնել  շահագրգիռ մոտեցման և այն առողջ, անկեղծ մթնոլորտի համար, որ նրանք ձևավորել են հայոց լեզվին առնչվող խնդիրների շուրջ: Նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարությանն առընթեր Լեզվի բարձրագույն խորհրդի ստեղծմանը, որը Սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ու ջանքերով կյանքի է կոչվում, և լեզվաբանները պետք է իրենց ակտիվ մասնակցությունն ունենան, որպեսզի այն հավուր պատշաճի իրականացնի իր առաքելությունը:

Սփյուռքի նախարարը առաջարկել է կրկնություններից խուսափելու և համակարգված ու նպատակային աշխատելու նպատակով ստեղծել գիտական  հետազոտությունների թեմաների ցանկ: Նա կարևորել է հայոց լեզվի երկու ճյուղերի համամասնական զարգացումը և մասնավորապես ասել է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներում ընդգրկված էր նաև աևրմտահայերենի պահպանման և զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, քանի որ եղեռնահար էր եղել նաև հայոց լեզուն, կրել անասելի կորուստներ ու, 100 տարի հետո մենք համատեղ ուժերով պետք է վերականգնենք մեր կորսված լեզվա կան արժեքները»:

Երրորդ կարևոր հիմնախնդիրը, որին անդրադարձել է նախարարը, Սփյուռքում նկատվող ուծացումն էր, լեզվի հնարավոր կորուստը,  օտար ազդեցությունները լեզվամտածողության և հայի նկարագրի վրա: «Հայ ժողովրդի 70-80 տոկոսն այսօր ապրում է Սփյուռքում, և լեզվաբանները պետք է դասագրքեր պատրաստեն հաշվի՝ առնելով լեզվի կրողներին: Սիրիական պատերազմի հետևանքով հայենիքում հանգրվանած մեր հայրենակիցների շնորհիվ մենք ամենուրեք վայելում ենք կենդանի արևմտահայերենը, հետզհետե նրանք ներգրավվում են նաև արևմտահայերենի դասավանդման և հետազոտությունների ոլորտում, և դրա վառ օրինակը լեզվաբան Հակոբ Չոլաքյանն է: Կարծում եմ` սիրիահայերի ուժերը պետք է առավել արդյունավետ օգտագործել»,- նշել է սփյուռքի նախարարը:

Հրանուշ Հակոբյանը կանխավ շնորհավորել է բոլորին Մայրենիի օրվա առթիվ և հրավիրել նախարարության նախաձեռնությամբ փետրվարի 21-ին կայանալիք ավանդական միջոցառմանը:

«Հայոց լեզվի առօրյա կիրառումն անգամ պետք է լինի տոն,  որ միշտ յուրաքանչյուրի հետ է, իսկ փետրվարի 21-ը դարձնենք սպասված, իսկական տոն»,- եզրափակել է իր ելույթը նախարարը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Յու. Սուվարյանը, նա ևս անդրադարձել է Լեզվի բարձրագույն խորհրդի ստեղծմանը, նշելով, որ դա նշանավոր լեզվաբան Գևորգ Ջահուկյանի մեծ ցանկությունն էր: Նա խոսել է դասագրքերի կատարելագործման, ուսուցիչների որակավորման բարձրացման և այլ խնդիրների մասին:

 Ելույթներով հանդես են եկել Հայաստանի բուհերի ներկայացուցիչներ, լեզվաբաններ Յու.Ավետիսյանը (ԵՊՀ) ,  Լ.Խաչատրյանը (ՀՊՄՀ), Ա.Աբաջյանը (ԵՊՀ), Ա.Գալստյանը (ՀՊՄՀ),     Հ.Սուքիասյանը (ԵՊԲՀ), Ա.Եղիազարյանը (Սլավոնական համալսարան), Հ.Հարությունյանը (ՎՊՀ) , Գ.Գևորգյանը (ԵՊԼՀ), Թ.Ասոյանը (ԳՊՀ), Գորիսի պետական համալսարանի ներկայացուցիչ  Վ.Պետրոսյանը (ԵՊՀ), Մատենադարանի ներկայացուցիչ, Մ.Խաչատրյանը  (ԳՊՄԻ), Ն. Սարգսյանը (ՀՊԱՀ) և այլք:

Բանախոսները ներկայացրել են հանրապետության գիտակրթական հաստատություններում մայրենիի հետազոտության տարբեր ուղղություններն ու եղանակները, իրենց կողմից իրականացված աշխատանքները, հետազոտություններն ու պաշտպանված գիտական թեզերը, հրատարակված աշխատությունները, առկա խնդիրներն ու հիմնահարցերը, նախանշել դրանց լուծման ուղիներն ու մեթոդները:

Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում հայոց լեզվի ուսումնասիրությանն առնչվող հարցերի վերաբերյալ, տարորոշվեցին առկա խնդիրները և համապատասխան կառույցների միջև համագործակցության հնարավորությունները:

Որոշվել է նման խորհրդակցություններ հրավիրել շարունակաբար՝ որոշակի պարբերականությամբ:

Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում 4 մեքենա են բախվելԵրևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել էՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-ի18-ամյա ժամկետային զինծառայողը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառինՌազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչԼիլիթ Թոխատյանը կիսվել է նոր ֆոտոշարքովՈսկեպար գետում մահացած տղան նոր էր վերադարձել բանակից, նա Կողբից էՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳազայում զոհերի թիվը շարունակում է աճել․ վերջին 48 ժամում հիվանդանոցներ է տեղափոխվել 7 մարմինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներինԵգիպտոսում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տասնչորս մարդ վիրավորվել էԻնչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ինԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինՍերգեյ Ժուկովի 17-ամյա դուստրը տեղափոխվել է տնային ուսուցման՝ դպրոցում ծաղրուծանակի ենթարկվելու պատճառովԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն ԱզիզյանԳեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայինՄահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն ԱդամսըԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՌուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներԷնթոնի Հոփքինսը թողարկել է իր առաջին իր դեբյուտային սինգլըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ ՍավգուլյանՄերինոն բացառիկ ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունների պատմության մեջԵրասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
Ամենադիտված