Սևծովյան ցիկլոնի բերած անձրևները Հայաստանում կշարունակվեն, սպասվում է ամպրոպ և կարկուտ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սև ծովի ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին Հայաստանի շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Հանրապետության տարածքում հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին շրջանների զգալի մասում, 14-ին՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live