Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Զորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»


Տանում մեր էրեխեքին աղում, բերում են. զոհված զինվորը վերջին օրերին ընկճված ու թույլ է եղել

Armtimes.com-ը գրում է․

19-ամյա Դավիթ Տերտերյանը, որի դին երեկ հայտնաբերվել է Արցախի զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, ոգեւորությամբ ու ուրախությամբ էր 8 ամիս առաջ բանակ գնացել: Նույն տրամադրվածությամբ շարունակել էր ծառայել:

Սակայն վերջին մի քանի օրը զինծառայողն անտրամադիր է եղել՝ «դուխից ընկած»: Այսպիսի տպավորություն է ստեղծվում՝ զինծառայողի հարազատների ու ընկերների պատմածը համադրելիս:

Այսօր հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Իրականում ինչ է եղել՝ դեռ ոչ ոք չգիտի: Մեզ հետ զրույցում հարազատները գրեթե միաբերան ուզում էին բացառել ինքնասպանության վարկածը: «Դավիթը շատ հավասարակշռված եւ կյանքը սիրող անձնավորություն էր»,- ասում էին նրանք:

Դավիթի մայրական տատիկը՝ տիկին Էմման պատմում էր.

«Հունիսի 1-ին էին ասել, որ պիտի տանեն բանակ, հետո խոսք գնաց, որ հետաձգեն՝ մինչեւ ԱՄՆ-ից հորեղբայրը գա, տեսնի, հետո գնա: Չէր ուզում: Ասում էր՝ ոչ մի հետաձգել: Ծառայության ընթացքում էլ շատ գոհ էր: Գովասանքներ էին ասում Դավիթի հասցեին, պարգեւներ էին հանձնել: Էդպիսի երեխան կարո՞ղ էր ինքնասպանություն գործել: Ուրիշ բան, որ դժկամությամբ գնար: Ես ավելի շատ կասկածում եմ իր հետ ծառայող երեխաների մեջ, որ նախանձություն լինի: Ուրիշ բան չեմ կասկածում: Աստված գիտի, թե ծառայակիցներն ինչ հարցեր են ունեցել: Բայց նա անհավասարակշիռ երեխա չէր, որ իրեն վնաս հասցներ: Ոչ էլ կռվարար էր, որ ուզենային իրեն վնասել: Նա իր կամքով էր դիրքեր բարձրացել: Իրեն ուզում էին ավելի հեշտ գործ տալ բանակում` գրագրություն եւ այլն՝ կրթված էր, բայց ինքը հրաժարվել էր դրանից: Ասում էր՝ ես ուզում եմ բարձրանալ դիրքեր: Այսինքն ավելի մոտ էր ուզում լինել սահմանին»:

Տատիկը պատմում էր նաեւ, որ ընտանիքի անդամները Դավիթի հետ վերջին անգամ դեպքից մեկ օր առաջ են խոսել: Նա ոչնչից չի դժգոհել, ընկերների անունից շնորհակալություն է հայտնել մորը՝ մի քանի օր առաջ ուղարկված համեղ ուտելիքների համար:

Եղբայրը՝ Աշոտն էլ նշեց, որ իր հետ զրույցում եղբայրն ուղղակի ասել է, որ ամեն ինչ նորմալ է, հասել են դիրքեր, տեղավորվել են նորմալ:

Ու թեեւ մեր այցելության պահին դեռ Դավիթի դին չէին բերել տուն, որտեղ այսօր երեկոյան նրա հոգեհանգիստն է լինելու, սակայն վաղ առավոտից Դավիթի կուրսընկերներն ու ընկերուհիները նրանց տանն էին: Դավիթը բանակ գնալուց առաջ սովորում էր Ավանդական բժշկության համալսարանում, ատամնաբույժ էր ուզում դառնալ: Կուրսի տղաները մեզ պատմում էին, որ երբ որ աղջիկներին հանձնարարված է եղել նկարագրել, թե ինչպիսի տղա կուզենային ունենալ իրենց կողքին՝ բոլորը բերել են Դավիթի օրինակը:

«Կյանքով լեցուն տղա էր, միշտ ապագան էր պատկերացնում, պլանավորում: Ինքը եղել է բոլորի պարծանքը, թե ուսանողության, թե դասախոսների: Ում ասում էին Դավիթ՝ ասում էր էն խելացի տղա՞ն: Ինքը միշտ աչքի է ընկել իր խելացիությամբ: Նա չէր կարող ոչ մեկի հետ կոնֆլիկտ ունենալ, մենակ մատից փուշ հանող էր: Բարձր ձայնով ծիծաղելուց չենք տեսել նույնիսկ»,- պատմում էր ընկերներից Ժորան:

Պարզվեց որ ընկերներից վերջինը Դավիթին տեսել է Ռաֆիկ Մինասյանը: Վերջինս միակն էր, ով Դավիթի տրամադրության մեջ փոփոխություն էր նկատել վերջին օրերին:

«5 օր առաջ եմ տեսել իրեն զորամասում: Գնացել էի եղբորս մոտ, միանգամից Դավիթին էլ տեսա: Ինքը անտրամադիր էր, ընկճված...Շատ հարցեր տվեցի՝ փորձեցի կորզել էդ ինֆորմացիան, թե ինչ է եղել, բայց ոչ մի բան չասաց: Ասում էր հեչ բան, ախպերս, ամեն ինչ լավ է: Վերջին մարդը ես եմ ընկերներից ու հարազատներից, որ տեսել եմ իրեն: Իրեն տեսել եմ թույլ վիճակում...իրա դուխը կոտրված էր: ...Իմ կարծիքով երեւի ներքին խոհանոցի հարց էր, որը չէր կարող բարձրաձայնել»:

Ռաֆիկից հարցրինք՝ հնարավո՞ր է ծառայակիցների կամ ղեկավարության հետ խնդիր ուներ. «Չասաց: Բայց ինքն իր տեսակով էնպիսի մարդ է, չէր կարող հարցերի մեջ լինել: Հնարավոր է ոչ մեկի հետ էլ խնդիր չի ունեցել, ուղղակի չի հարմարվել ծառայությանը»:  

«Չէ, մորն ասել էր, որ գրիպ է, երեւի դրա համար էր թույլ»,- Ռաֆիկին ուղղեց Դավիթի տատը:

«Նա հավասարակշռված էր, լուրջ էր, կայացած էր, մեծ հեռանկարներ ուներ ապագայում, չէր կարող նման մարդը նման քայլի գնալ: Էդտեղ ուրիշ բան կա»,- տատիկի հետ համաձայնեց ընկերներից Աշոտը:

Ու նորից նույն հարցը՝ սենյակներից մեկից լսվող Դավիթի մոր ողբի եւ 2 փոքրիկ քույրերի զարմացական հայացքների ֆոնին. իսկ ի՞նչ կարող էր լինել: Ու ընդհանրապես ի՞նչ է լինում, երբ երիտասարդ, կյանքով լեցուն տղաները բանակում ինքնասպան են լինում կամ նրանց դին հայտնաբերում են ինչ-որ տեղ: Քեռին, հորեղբայրը, Դավիթենց տանը հավաքված այլ հարազատներ մեզ կոչ էին անում իրենց եւ մեզ հետաքրքրող այս հարցի պատասխանը իրենց տնից դուրս փնտրել՝ Պաշտպանության նախարարությունում, զորամասում, Քննչական կոմիտեում: «Խեղճ էրեխեքին տանում, աղում, հետ են բերում: Զորամասի խոհանոցից պետք է իմացվի ինչ է տեղի ունեցել: Մենք նորմալ երեխա ենք ուղարկել, չգիտենք ինչ է եղել: Հեշտ է, ասում են ինքնասպանություն: Սաղ ինքնասպան են լինում Հայաստանում, իրենք ինչո՞ւ չեն լինում»,- նեղսրտում էր քեռին:

Հ.Գ. Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից  հայտնում են, որ Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ժամկետային զինծառայող Դավիթ Տերտերյանի մահվան փաստի առթիվ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: «Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ», - ասված է հաղորդագրությունում: 

Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԶորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում
Ամենադիտված