Մահացել է ամերիկացի գրող Հարփեր Լին
ՄիջազգայինԿյանքի 89-րդ տարում մահացել է ամերիկացի գրող Հարպեր Լին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին` լուրը հաստատել են նրա հայրենի բնակավայրի` Մոնրովիլի քաղաքապետարանից:
Նովելիստ Նելլ Հարփեր Լին ծնվել է 1926 թվականի ապրիլի 28-ին Ալաբամայի Մոնրովիլ քաղաքում: 1960-ին հրատարակվել է նրա ամենից շատ քննադատված ու հաջողություն գրանցած «Սպանել ծաղրասարյակին» վեպը, որն արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Այն ամբողջ աշխարհում վաճառվել է 30 միլիոն օրինակով: