Երևան-Արմավիր ճանապարհին կայանված բեռնատարից գողություն էր եղել․ մանրամասներ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր մայիսի 22-ին: Վարորդը հայտնել էր, որ Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կիլոմետրին կայանված իր բեռնատարից գողացել են էլեկտրական պտուտակահան և մեքենայի վերանորոգման համար նախատեսված գործիքներով արկղ:
Անհետաձգելի գործողություններն արդյունք չէին տվել, և բաժնի քրեական հետախույզներն անցել էին գործի: Նրանց միջոցառումներն արդյունք տվին մայիսի 30-ին: Ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց ժամը 10.30-ին. գողությունը կատարելու հիմնավոր կասկածով Մուսալեռ գյուղում ձերբակալվեց և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվեց 30-ամյա մի երիտասարդ:
Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց, որ գողությունը կատարել է ինքը, իսկ պտուտակահանն ու գործիքներով արկղը 20 հազար դրամով վաճառել է Երևանում:
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: