«Կազբեկի» անցակետում տարհանում է հայտարարվել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանին գտնվող «Դարիալի» («Կազբեկի») անցակետի բոլոր աշխատակիցները տարհանվել են, իսկ երկրների միջև ճանապարհային երթևեկությունը դադարեցվել է Դևդորակի գետում ջրի մակարդակի բարձրացման մասին ազդանշան ստանալուց հետո։ Սպուտնիկ Գրուզիայի հաղորդմամբ, նշված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Տարածքն ուսումնասիրելու համար արդեն օդ է բարձրացել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը, որում կան Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության աշխատակիցներ և երկրաբաններ։
Դարիալի-Վերին Լարս անցակետը Վրաստանի և Ռուսաստանի միջև ներկայումս գործող միակ անցակետն է։
Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Sputnik Արմենիային ՌԴ–ում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնել էր, որ Լարսի անցակետում ճանապարհի փակման հետևանքով արդեն 600 բեռնատար է կուտակվել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live