Պուտինը «հիացած» է Ալիևով
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ելնում է նրանից, որ իր երկրի քաղաքացիներին ռուսաց լեզուն անհրաժեշտ կլինի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները զարգացնելու համար։
Այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՍՄՏՀ) շրջանակում միջազգային առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ Ռուսաստանը զգում է Ադրբեջանի ղեկավարության ոգին՝ միջպետական հարաբերությունները փոխադարձ շահերի, միմյանց նկատմամբ որոշակի համակրանքի հիման վրա կառուցելու ցանկությամբ:
«Այլ կերպ հնարավոր չէ բացատրել 300 դպրոցների գոյությունը, որոնք գործում են Ադրբեջանում, աշխատում են ռուսերենով և սովորեցնում են երեխաներին, և ես գիտեմ, որ նախագահ Ալիևը աջակցում է ռուսաց լեզվի դասավանդմանը հանրապետությունում, դա երևում է բոլոր ուղղություններում։ Իսկ սա մոտավորապես նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությանը ռուսաց լեզուն պետք կգա»։
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՍՄՏՀ) կանցկացվի հունիսի 5-ից 8-ը: