Ցանկանում եմ մենամարտել Սոչիում. Արման Ծառուկյան
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը հայտնել է, թե որտեղ է ցանկանում տիտղոսային մենամարտ անցկացնել Իսլամ Մախաչևի դեմ:
Հարցին, թե արդյոք ցանկանու՞մ է մենամարտն անցկացնել Ռուսաստանում, Ծառուկյանը պատասխանել է. «Իհարկե ցանկանում եմ, Ռուսաստանն իմ հայրենիքն է։ Ցանկանում եմ մենամարտել հատկապես Սոչիում, ոչ թե Մոսկվայում։ Կարծում եմ՝ UFC-ն կզարմանա արենայից, հանդիսատեսից: Մարդիկ մեկ օրում բոլոր տոմսերը կսպառեն»,- ասել է 27-ամյա հայ մարտիկը OUTSIDE MMA-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ պատրաստ է հոկտեմբերին ռևանշ մենամարտ անցկացնել երրորդ անգամ թեթև քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը պաշտպանած Իսլամ Մախաչևի դեմ: