Լոռու մարզում Opel-ում առաջացած հրդեհից հետո մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի (լուսանկար). Shamshyan.com
ՀասարակությունԱյսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Ձորագետի վարչական տարածքում, հրդեհ է բռկվել Ձորագետի բնակիչ Արթուր Վանեսյանին պատկանող կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 06 ԼU 572 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով՝ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: Լուսանկարները` Shamshyan.com-ի