Դմիտրի Շեպելեւը հրաժարվում է Պլատոնին առանց թիկնապահի թողնել Ֆրիսկեի հոր մոտ
LifeԻնչպես եւ մենք գրել էինք, Ժաննա Ֆրիսկեի հայրն ու Դմիտրի Շեպելեւը չեն հայտնվել երգչուհու 2-ամյա որդու դաստիարակությանը վերաբերող դատական նիստին:

Հայտնի է դարձել, որ Դմիտրի Շեպելեւը հրաժարվում է որդուն Վլադիմիր Ֆրիսկեի մոտ թողնել առանց թիկնապահի: Վլադիմիր Ֆրիսկեի ներկայացուցիչ Ալեքսանդր Կարաբանովի խոսքով, հեռուստահաղորդավար Շեպելեւը համարում է, որ շփումը հնարավոր է միայն թիկնապահների հսկողությամբ, հայտնում է «Комсомольская правда» կայքը: Դրա պատճառով Վլադիմիր Ֆրիսկեն արդեն մի քանի ամիս է չի տեսել թոռնիկին:
Ամենայն հավանականությամբ վիճակը մոտ ապագայում չի փոխվի, քանի որ կոնֆլիկտի երկու կողմերն էլ բաց են թողել դատական նիստը:

Հիշեցնենք, որ երգչուհու հարազատների միջեւ սկանդալը մեկ ամիս առաջ իրավական հարթություն էր տեղափոխվել: Վլադիմիր Ֆրիսկեն ու Դմիտրի Շեպելեւը որոշել են դատարանի միջոցով կանոնակարգել փոքրիկ Պլատոնի հետ տեսակցությունների հարցը: