Էրդողան-Դավութօղլու լարվածությունը դեռևս պահպանվում է
BlogԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Էրդողան-Դավութօղլու լարվածությունը դեռևս պահպանվում է, ավելին՝ նոր երանգներ է ստանում: ԱԶԿ-ի վերնախավի հերթական հավաքի ժամանակ Էրդողանը Դավութօղլուն նկատողություն է արել, որ անգամ կուսկցական հանդիպումներին Դավութօղլուն չի կրում կուսակցության կրծքանշանը:
Հայտնի է, որ Դավութօղլուն խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին կազմակերպված կուսակցության համագումարին, ցուցադրաբար կուսակացական նշանը փոխարինել էր թուրքական դրոշը պատկերող կրծքանշանով: Էրդողանի նկատողությունից հետո Դավութօղլուն ոչ միայն չի փոխել կրծքանշանը, այլև հեռացել է հանդիպումից ՝ պատճառաբանելով , որ ունի վատ ինքնազգացողություն: