Աղետի գոտու տուժած տնտեսվարողներին աջակցության մեխանիզմը ներկայացնելու համար անհրաժեշտ է կատարել գույքագրում․ էկոնոմիկայի փոխնախարար
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աղետի գոտու տուժած տնտեսվարողներին աջակցության մեխանիզմը ներկայացնելու համար անհրաժեշտ է, որ կատարվի գույքագրում: Այդ մասին ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ անդրադառնալով աղետի հետևանքով վնաս կրած տնտեսվարողներին փոխհատուցումների վերաբերյալ հարցին:
«Փորձում ենք ընտրել այն արդար մեխանիզմները, որոնք կարտացոլեն կորուստը և վերականգնողական աշխատանքները: Հասկանում ենք, որ ոչ միայն կորստի վերականգնում է անհրաժեշտ, այլև որ մենք կարողանանք հետագայում հնարավորություն ընձեռել այլ տնտեսվարողներին՝ շարունակելու իրենց աշխատանքը»,- ասաց նա: