Սահմանազատման համար այլ քարտեզներ էլ են քննարկվո՞ւմ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե կա՞ փոխըմբռնում, որ հենց 1976 թվականի քարտեզով լինի սահմանի ամբողջ երկայնքով սահմանազատումը, թե՞ այդ քարտեզը միայն Տավուշի հատվածի համար է հիմք ծառայում։
«Էս պահին էդ հատվածի համար է ֆիքսված, հաջորդների համար քննարկվում են»,- ասաց Հարությունյանը՝ խուսափելով հստակ ասել, թե արդյո՞ք այլ քարտեզներ էլ են քննարկվում այլ հատվածների համար։
Երբ փորձեցին ճշտել՝ հնարավոր համարո՞ւմ է այլ քարտեզներով ևս սահմանազատում անցկացնելը, Հարությունյանը նորից խուսանավեց՝ նշելով, թե տասը տարբեր ձևերով էլ, որ հարցը ձևակերպեն, մեկ է՝ բան չի ասի։