«Ռայո Վալեկանո»-ն պաշտոնապես ներկայացրել է Արաս Օզբիլիզին
Ուշադրության կենտրոնումՌայո Վալեկանո»-ն փետրվարի 19-ին պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակումբի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ շնորհանդեսի ընթացքում Օզբիլիսը հույս է հայտնել, որ կկարողանա օգնել թիմին պահպանել իր տեղը Պր իմերայում: Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստի շնորհանդեսը մեկ անգամ հետաձգվել էր Օզբիլիսի առողջական խնդիրների պատճառով: Ֆուտբոլիստը տեղեկացրել է, որ իրեն օրեցօր ավելի լավ է զգում:
«Ես ծանոթ էին թիմի ու Պակո Խեմեսի խաղային փիլիսոփայությանը, հենց դա էլ ազդեց իմ տեղափոխվելու որոշման վրա »,- ասել է Օզբիլիզը:
Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստը թուրքական «Բեշիքթաշից» վարձավճարով տեղափոխվել է իսպանական ակումբ: