Մաhացու վրաերթ՝ Երևանում. վրացական «DAF»-ը վրաերթի է ենթարկել hետիnտնի
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի 32-ամյա Միրզա Մ.-ն իր վարած «DAF» մակնիշի վրացական համարանիշներով կցորդիչով բեռնատարով Սեբաստիա փողոցի թիվ 141/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 68-ամյա Կորյուն Ա.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Մայիսի 30-ին հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live