Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել


Մեկնեցինք Դեբեդի հեղեղման հետևանքով առաջացած աղետի գոտի. թեև հեղեղումից արդեն մեկ շաբաթ է անցել, մեր տեսածը սահմկռեցուցիչ էր. Չալաբյան

Blog
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
ԻՐԱԿԱՆ ԱՂԵՏ
Երեկ, օգտվելով կիրակի օրվա կարճատև դադարից, մենք մեկնեցինք Դեբեդի հեղեղման հետևանքով առաջացած աղետի գոտի, եղանք Սանահին կայարանում, որն առավել շատ է տուժել հեղեղումից, ինչպես նաև Ալավերդում և Թումանյանում, հանդիպեցինք բազմաթիվ ընկերների և պարզապես տեղաբնակների հետ։
Թեև հեղեղումից արդեն մեկ շաբաթ է անցել, մեր տեսածը սահմկռեցուցիչ էր, եթե չասեմ ավելին։ Սանահին կայարանում ափերից դուրս եկած գետը հեղեղել էլ շրջակա շենքերի առաջին հարկերը, նրանք բացարձակ անպիտան դարձնելով բնակության համար (չի բացառվում, որ այդ շենքերն այժմ ընդհանրապես քանդման ենթակա են), քանդել տարել էր հանդիպակած ափին միացնող միակ բետոնե կամուրջը, այնտեղ ապրող մարդկանց թողնելով բացարձակ մեկուսացման մեջ, տիղմի և ցեխի հսկայական շերտով էր պատել ավանի ամբողջ առափնյա մասը։
Ալավերդու առափնյա հատվածում ևս ամենուրեք ավերածություններ էին։ Մեր կողմից շատ սիրված "Աթոռիկ" ռեստորանային համալիրը գետը տառացիորեն քշել տարել էր, փոխարենը թողնելով ցեխի և շինարական աղբի մի հսկայական կույտ։ Թումանյանը, որն ավելի բարձրադիր է, համեմատաբար քիչ էր տուժել, այստեղ գետը սրբել էր առափնյա այգիները, բայց տներին չեր հասել, թեև այս հատվածում էլ մի քանի տեղում փլուզված էր միջպետական ճանապարհը։
Մարդկային ողբերգությունը համատարած էր՝ շատերը տուն էին կորցրել, ոմանք՝ խանութներ, ավտոտնակներ, ռեստորաններ, պահեստներ։ Դժվար է պատկերացնել, թե ինչու էր այդ ամենը գետին այդքան մոտ կառուցված, չէ որ վարարումներից ոչ ոք երաշխավորված չի, իսկ Դեբեդը մշտապես Հայաստանի ամենահորդառատ գետն է։ Այս տարի, երբ տեղումների մայիսին ռեկորդային չափերի էին հասել, գետի վերին հոսանքներում գտնվող ջրամբարները պռնե-պռունկ լցվել էին, ստիպված էին եղել ջուրը վթարային բաց թողնել պատվարների փլուզումից խուսափելու համար, գետի մակարդակը կտրուկ բարձրացել էր, և այդ ամենը հանգեցրել էր այս սոսկալի աղետին։
Մարդկանց հետ խոսակցություններից նաև պարզ դարձավ, որ պետության կողմից մասնակցությունը բացարձակ անբավարար է եղել։ Թեև գետում ջուրը բարձրացել է ոչ ակնթարթային, և մարդկանց տարհանելու ժամանակ էր եղել, կենտրոնացված ոչ մի տարհանում չէր կազմակերպել, բնակիչները իրենց ուժերով են փրկվել հեղեված հատվածներից (ոմանք էլ ցավոք չեն փրկվել)։ Մեր ներկայությամբ Սանահին կայարանում նաև աշխատում էին կամավորական խմբեր, սակայն մասնագիտական կառույցների և տեխնիկայի ակնհայտ պակասություն էր զգացվում, կարծես երկրում ԱԻՆ այլևս գոյություն չունի։ Թումանյանի հատվածում, որտեղ ճանապարհը փլուզված էր, մեկ շաբաթվա ընթացքում տարրական արգելափակոց չէր դրված այդ հատվածի դիմաց, անցնող ցանկացած մեքենա կարող էր տառացիորեն ընկնել գետը։
Ծանր զգացողություններով վերադարձանք Լոռուց, կարծես տպավորություն է, որ Աստված մեզնից երես է թեքել, պատժում է բնական արհավիրքներով, իսկ պետությունն էլ դրանց դիմադրելու կամք ու կարողություն չունի։ Միակ սփոփանքը տեղի մարդիկ էինք, որոնք անմռունչ ու համառորեն մաքրում էին իրենց տներից ու բակերից տիղմն ու ցեխը, փորձում կարգի բերել պահպանված սակավ ունեցվածքը, իրար թև ու թիկունք լինելով՝ ոգևորել և հույս տալ։ Մենք անպայման կլինենք այս մարդկանց կողքին, կոգնենք նրանց մեր կարողությունների ներածի չափով, և անպայման կփորձենք դասեր քաղել այս իրական աղետից՝ այն այլևս չկրկնվելու հեռանկարով։

Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Երևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Այն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Նևադայում կկառուցվի աշխարհի ամենազգայուն ռադիոհեռադիտակըՆա գրեթե մարդ չէ. Չավին՝ Մեսսիի մասինՀունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուՄահացել է Հրանտ Մարգարյանի կինըՀունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուԴոկտոր Մյասնիկովը բացատրել է, թե որ սննդամթերքները կօգնեն ձեզ պահպանել ձեր առողջությունըԻրանի պատվիրակությունը չի մեկնել, և ԱՄՆ-ի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են. AxiosՕդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է ֆեդերացիայի կողմից կազմակերպված մեծահասակների՝ 50+ և 65+ տարիքային խմբերով առաջնությունըՀայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը՝ Փարիզի Eurosatory-2026 ցուցահանդեսումՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրըԼարված իրավիճակ. Գեղաշեն գյուղի բնակիչները դիմում են ՀՀ վարչապետին՝ պահանջելով մեկընդմիշտ փակել գյուղը թունավորող ավազի հանքի շահագործման թեմանԲալի բացառիկ բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտենՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներԲժիշկը զգուշացրել է լողափում ձմերուկ և սեխ ուտելու վտանգների մասինԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներԳրոսսին Բյուրգենշտոկում հանդիպել է Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ. FarsՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում
Ամենադիտված