Ե՞րբ կավարտվեն աղետի հետևանքների վերացման աշխատանքները․ հարց՝ Լոռու մարզպետին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ես ներկա պահին ժամանակ չեմ կարող նշել, սակայն շտաբի աշխատանքների քննարկումների ընթացքում, և շտաբի ղեկավարի կողմից պարբերաբար տրվում են հանձնարարականներ, և քննարկում ենք, որպեսզի օր առաջ փորձենք առավելագույն սեղմ ժամկետներում և՛ վերականգնման աշխատանքները իրականացնենք, և՛ ընդհանուր ներկա իրավիճակից փորձենք դուրս գալ։ Սակայն հստակ ժամկետ հիմա չեմ կարող նշել, որովհետև Դուք լավ պատկերացնում եք, որ հսկայական վնասներ կան և դրանց վերականգնման համար բավականին ժամանակ է մեզնից պահանջվում։
Կան խնդիրներ, որոնք երբեմն տեսանելի չեն, բայց աշխատանքի ընթացքում ի հայտ են գալիս, դրա համար, կներեք, բայց կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում՝ աղետի գոտում վերականգնողական աշխատանքերի և աղետի հետևանքների վերացման աշխատանքների ավարտի մասին հարցին ի պատասխան ասաց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։