Դիարբեքիրում կես տոննա պայթուցիկով բեռնատար է հայտնաբերվել
ՄիջազգայինԴիարբեքիրի Դիջլե գավառում թուրքական ոստիկանությունը 500 կիլոգրամ պայթուցիկով բեռնատար է հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ոստիկանությունը ոչ միայն բռնագրավել է բեռնատարը, այլև ձերբակալել է դրանում գտնվող երկու անձանց: Հաղորդվում է, որ ձերբակալվածները նախատեսել էին կրկին ահաբեկչական գործողություն իրականացնել երկրում: Գործի առնչությամբ սկսվել է հետաքննություն:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայումփետրվարի 17-ի երեկոյան տեղի է ունեցելահաբեկչություն, որի հետևանքով զոհերի թիվըհասել է 28-ի, վիրավորների թիվը 61-ն է:Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի զինվածուժերի գլխավոր շտաբից, ցամաքային, ծովայինև օդային ուժերի հրամանատարության < /i>նստավայրերից, մեջլիսից, կառավարության կենտրոնական շենքից և ներքին գործերի նախարարությունից 200 մետրհեռավորության վրա: Զինվորական անձնակազմին տեղափոխող ավտոբուսը կարմիր լույսի տակ կանգնած է եղել, երբ մեկ այլականապատված մեքենա է պայթել այդ վայրում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել են, որ հարձակման համարպատասխանատու են Քրդական բանվորական կուսակցությունը (PKK), սիրիացի քրդերի «Ժողովրդի պաշտպանության ուժերը»(YPG) և «Ժողովրդական միություններ» կուսակցությունը (PYD): Սակայն PYD համանախագահ Սալիհ Մուսլիմը հերքել է այդպնդումները՝ ասելով, որ Սալիհ Նեջարը, ում մեղադրում են պայթյունն իրականացնելու մեջ, իրենց անդամներից չէ: