Ռուսաստանն անհանգստացած է Իսրայել-Թուրքիա մերձեցումով
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իսրայելի վարչապետ Բինիամին Նաթանյահուի անձնական ներկայացուցիչ եւ արտգործնախարար Դորե Գոլդի հետ երեկ Մոսկվայում հանդիպման ժամնանակ հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Եգիպտոսն անհանգստացած են Թուրքիայի հետ Իսրայելի մերձեցումով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իսրայելյան Haaretz թերթը:
Ըստ թերթի` Լավրովը Գոլդին անհանգստություն է հայտնել երկու հարցում: Առաջինը, որ Սիրիայում դիրքերի կորստից շփոթված Թուրքիան ցանկանում է Գազայում «մարտահենադաշտ» ստեղծել, Գազայի շրջափակումը վերացնելու համար այդտեղ էլեկտրակայան կառուցելու, այլ մարդասիրական ենթակառուցվածքային օգնություն իրականացնելու համար հատուկ կարգավիճակ ստանալ:
Լավրովն ասել է, գրում է թերթը, որ Ռուսատանը և Եգիպտոսն անհանգստացած են այդ ճանապարհով Գազայում Թուրքիայի դիրքերի ուժեղացման հնարավորութունից:
Երկրորդ` Լավրովն անհանգստություն է հայտնել Իսրայելի կողմից Թուրքիային բնական գազ վաճառելու եւ այդ երկրի տարածքով այն Եվրոպա փոխադրելու նախագծով: Լավրովը հիշեցրել է, որ ներկայում Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիայի ամեմամեծ գազի մատակարարը:
Haaretz-ը գրում է, որ Թուրքիա-Իսրայել մերձեցման դեմ Ռուսաստանի եւ Եգիպտոսի համատեղ դիրքորոշումը նշանակալից ազդեցություն կունենա Թուրքիայի հետ Բենիամին Նաթանյահուի ստորագրելիք հնարավոր համաձայնագրի վրա, իսկ Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նախշոնը խուսափել է մեկնաբանել Թուրքիայի թեմայով Մոսկվայում օրակարգ բերված հարցը:
Թերթը գրում է, որ Դորե Գոլդը, որը Ժնեւում Սիրիայի հարցով հանդիպում էր ունեցել Թուրքիայի ԱԳՆ խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ, Մոսկվա էր մեկնել քննարկելու Սիրիայի ճգնաժամը եւ Իրանին ռուսաստանյան S-300 հակաօդային պատպանության հրթիռային համալիրի վաճառքի հարցը:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիայի հետ բազմաթիվ հարցերի շուրջ արդեն համաձայնության են եկել: