Եկա, որպեսզի բռնեմ հայ ժողովրդի ձեռքը և բարձրացնեմ վերև․ Սամվել Կարապետյան Հուսով եմ հիվանդանոցը նորից կծառայի Արցախի ժողովրդին․ Սամվել Կարապետյան Եթե առաջին անգամ ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին․ Սամվել Կարապետյան Մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք․ Սամվել Կարապետյան Փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ Սամվել Կարապետյան Հունիսի երեքին դնում ենք մեծ հաղթանակի սկիզբը․ Սամվել Կարապետյան Սա հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է․ փաստաբան Փորձում են այս կերպ լռեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահորդներին Ռուսական շուկայի դռները փակվո՞ւմ են․ գյուղատնտեսությունն ու արտահանումը նոր հարվածի առաջ «Հաղթելու ենք առանց որևէ «եթե»-ի». Սամվել Կարապետյանը վստահ է ընտրական հաղթանակի հարցում


Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները

Հասարակություն

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC)՝ որպես Հայաստանում ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) ազգային կազմակերպիչ, շնորհավորում է EWC Armenia 2024-ի ազգային հաղթող դարձած երեք ստարտափներին, որոնք անցել են միջազգային փուլ՝ ներկայացնելու Հայաստանը։ 

2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի: EWC-ին ամեն տարի մասնակցում են 370 000 ձեռներեցներ ավելի քան 200 երկրներից։ Մրցույթի հաղթողները ստանում են 1 միլիոն դոլար դրամական մրցանակ և այլ հնարավորություններ՝ վերապատրաստումներ, մենթորություն ստարտափի զարգացման բոլոր փուլերում, ինչպես նաև նեթվորքինգ:

Այս տարվա EWC Հայաստանի ազգային եզրափակիչը իսկապես նորարարության և ձեռներեցության տոն  էր․ տեխնոլոգիական էկոհամակարգի տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետներ հավաքվել էին լսելու մրցույթի տասը հայկական առաջատար ստարտափների ելույթները և տեսնելու, թե որ երեք թիմերը կանցնեն EWC 2024 Global Finals: 

Ազգային ժյուրիի որոշմամբ մրցող 10 ստարտափներից հաղթող ճանաչվեցին Archestr-ը, Maquaponics-ը և Nomiq-ը, որոնք կմիանան EWC Top 250 ստարտափներին և կմասնակցեն GEN-ի (Համաշխարհային ձեռներեցության ցանց) վիրտուալ bootcamp-ին՝ նախապատրաստվելու գլոբալ եզրափակչին։

Ըստ EWC Հայաստանի ազգային կազմակերպիչ Նժդեհ Հովհաննեսյանի՝ EWC մրցույթում տարեցտարի ավելի բազմազան և հետաքրքիր են դառնում գաղափարները:

«Եթե ստուգեք մասնակից թիմերի նկարագրությունները, ապա կարող եք տեսնել, որ մենք ունենք միմյանցից տարբերվող ոլորտներ ներկայացնող շատ հետաքրքիր թիմեր՝ ագրոտեխնոլոգիաներից մինչև շինարարություն: Մեր հաղթող թիմերը վկայում են մեր համայնքի տաղանդի և ներուժի մասին, և մենք վստահ ենք, որ նրանք լավագույնս կներկայացնեն Հայաստանը համաշխարհային հարթակում»:

Ազգային եզրափակիչը սկսվեց GEN-ի նախագահ Ջոնաթան Օրթմանսի հատուկ տեսաուղերձով, որին հաջորդեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի ելույթը: EPIC-ի տնօրեն դոկտոր Միքայել Քուչակջյանը հանդես եկավ Ազգային կազմակերպչի խոսքով` ընդգծելով ձեռներեցության նշանակությունը Հայաստանում նորարարությունների և տնտեսական աճի խթանման գործում: 

Ազգային եզրափակչի ժյուրիի կազմում էին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, Գիտության և տեխնոլոգիաների զարգացման ազգային խորհրդի գործադիր խորհրդի անդամ, UC Berkeley, SkyDeck գլխավոր խորհրդական Կարեն Գյուլբուդաղյանը, Formula VC-ի անդամ, BANA Angels-ի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը, EPAM Երևանի տնօրեն Բենիամին Գյուրջյանը, ինչպես նաև «Այբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:

Բացի գլխավոր մրցանակներից միջոցառման ընթացքում հատուկ մրցանակներ հանձնվեցին նաև FAST հիմնադրամի և STAN-ի, ինչպես նաև Rooqet & InnWork-ի ու Team Telecom Armenia-ի կողմից։

Մրցույթի ազգային փուլն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Team Telecom Armenia-ի աջակցությամբ։ Ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ որպես տեխնոլոգիական գործընկեր, մրցանակներ հանձնեց հաղթող երեք թիմերի անդամներին և կարևորելով ստարտափների դերը նշեց․

«Այս մրցույթը հրաշալի հնարավորություն է հայկական ստարտափների համար ոչ միայն ներկայանալու միջազգային հարթակներում, այլև մեծ ներդրումներ ներգրավելու իրենց բիզնեսի զարգացման համար։ Ուրախ եմ, որ մեր ընկերությունն աջակցում է այս կարևոր նախաձեռնությանը։ Ստարտափները շարժիչ ուժ կարող են դառնալ մեր երկրի տնտեսական զարգացման համար, և մենք պետք է ամեն կերպ խրախուսենք ու սատարենք դրանց։ Շնորհավորում եմ ու հաջողություն մաղթում հաղթող թիմերին համաշխարհային փուլում»։ 

Հաղթողներից առաջին թիմը Archestr-ն էր՝ միակը «early stage»-ում: Archestr-ը SaaS հարթակ է, որը հեշտացնում է նախագծումից մինչև շինարարություն գործընթացը՝ ընդլայնելով աշխատանքային հոսքերը շենքերի դիզայներների, ընդհանուր մատակարարների համար: Նրանք արդեն ունեն վճարող օգտատերերի բազա և հաճախորդներ աշխարհի տարբեր անկյուններից:

Հաջորդը MAquaponics-ն էր: Նրանք նախագծում և տեղադրում են համակարգեր, որոնք կենդանիների գոմաղբը վերածում են օրգանական պարարտանյութի: Սննդանյութերով հարուստ պարարտանյութերը հարմար են հիդրոպոնիկ տեղակայման, կաթիլային ոռոգման և ավանդական գյուղատնտեսության համար:

Համահիմնադիր և Ponic Systems-ի ինժեներ Մելինե Բիլբուլը նշում է, որ այս հաղթանակը վերահաստատում է իրենց աշխատանքի նշանակությունը Հայաստանի ապագայի և կանաչ գյուղատնտեսության ավելի լայն ոլորտի համար։ «Դա մեզ դրդում է շարունակել առաջընթացը և մեր ջանքերը ավելացնել մրցույթի հաջորդ փուլում՝ օգնելով մեզ բարձրացնել մեր ստարտափն ավելի մեծ բարձունքների»:

Ի վերջո, երրորդ հաղթողը Nomiq-ն էր՝ վեբ-ի վրա հիմնված քիչ կոդով հարթակ backend-ի մշակման համար: Այս ստարտափը հեղափոխում է ծախսերի օպտիմիզացումը և արագացնում բարդ լուծումների շուկա դուրս գալու ժամանակը՝ ավտոմատացնելով կոդերի ստեղծումը և հնարավորություն տալով արագ փոխակերպում գաղափարից հավելված: 

«Սա մեր ստարտափի առաջին հրապարակային ելույթն էր։ Մրցույթում հաղթելը մեզ լրացուցիչ վճռականություն տվեց առաջ գնալու և հաջողության հասնելու համար: Սա նաև լրացուցիչ պատասխանատվության զգացում է առաջացրել՝ արդարացնելու մեր նկատմամբ ունեցած ակնկալիքներն ու վստահությունը»,-ասում է Nomiq-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Տաթև Ավագյանը։

EWC-ն այս տարվա մրցույթի համար ստացել էր շուրջ 60 հայտ, որոնցից միայն 10-ին հաջողվեց GEN-ի միջազգային ժյուրիի ընտրության փուլն ու հասնել ազգային եզրափակիչ։

EWC Armenia 2024-ի ազգային հաղթողների ճանապարհորդությունը կշարունակվի համաշխարհային մրցույթի նախապատրաստմամբ: EWC Global Finals-ը, որը նախատեսվում է անցկացնել 2024 թվականի դեկտեմբերի սկզբին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում, աշխարհի ամենահեռանկարային ստարտափներին բացահայտելու մեկ տարվա աշխատանքի գագաթնակետն է: Այս միջոցառումն ընդգրկում է մի շարք ելույթներ և մասնակիցներին առաջարկում է հնարավորություններ՝ հանդիպելու ներդրողների հետ ամբողջ աշխարհից: EWC վիրտուալ ճամբարը Top 250-ի համար տեղի կունենա սեպտեմբերի վերջից հոկտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում, իսկ EWC 100-ի ընտրությունը նախատեսված է հոկտեմբերի 15-ին: EWC Top 100-ում ներկայացվում են աշխարհի ամենահեռանկարային ստարտափները, որոնք ընտրվելու են Գլոբալ եզրափակիչի լավագույն մրցանակների համար մրցելու համար:

Որպես Հայաստանում ազգային կազմակերպիչ՝ EPIC-ը հյուրընկալել է EWC-ի երեք հաջող եզրափակիչ։ Այս միջոցառումը դարձավ իրականություն՝ համախմբելով հայկական ստարտափ էկոհամակարգի առանցքային դեմքերին, և միաժամանակ, բացահայտելով ու հարթելով ճանապարհ հայկական լավագույն ստարտափների համար դեպի համաշխարհային հարթակ։

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]

 
 
 
 
 
 
 
Եկա, որպեսզի բռնեմ հայ ժողովրդի ձեռքը և բարձրացնեմ վերև․ Սամվել Կարապետյան Ռոնալդինյոն և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հանդես կգան համագործակցությամբՀուսով եմ հիվանդանոցը նորից կծառայի Արցախի ժողովրդին․ Սամվել Կարապետյան Վստահ եմ, որ միայն ներքին համերաշխությամբ, փոխադարձ հարգանքով և միասնականությամբ կարող ենք հաղթահարել դժվարությունները և կառուցել մեր երազած Հայաստանը․ Գագիկ ԾառուկյանԻ՞նչ նշանակություն կունենան ներկայիս ընտրությունները Հայաստանի համարԵթե առաջին անգամ ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին․ Սամվել Կարապետյան Մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք․ Սամվել Կարապետյան Հայաստանում խաղաղության ամենամեծ թշնամին ՔՊ-ն էՓորձել եմ կանգնեցնել պատերազմը․ Սամվել Կարապետյան Հունիսի երեքին դնում ենք մեծ հաղթանակի սկիզբը․ Սամվել ԿարապետյանՄինչ բոլորը զբաղված են Հ1-յան երկօրյա բանավեճերով, գործընթացներ են տեղի ունենում «թիկունքում». Աննա ԿոստանյանՍա հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է․ փաստաբան Փորձում են այս կերպ լռեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահորդներին Քաղաքականությունը ցանկությունների մրցույթ չէ, այլ իրական հնարավորությունների և հետևանքների հաշվարկ․ Մհեր ԱվետիսյանՓոփոխության Մեծ Հանրահավաք հունիսի 3-ինՌուսական շուկայի դռները փակվո՞ւմ են․ գյուղատնտեսությունն ու արտահանումը նոր հարվածի առաջ«Հաղթելու ենք առանց որևէ «եթե»-ի». Սամվել Կարապետյանը վստահ է ընտրական հաղթանակի հարցումՀունիսի 3-ից Երևանում երթուղի է դուրս եկել 45 նոր տրոլեյբուս․ ուղեգծերում փոփոխություններ են կատարվել Նախընտրական այս շրջանն ընդամենը դրոշմում է ՔՊ-ի ստախոսությունը, հանցավոր անգործությունն ու թշնամnւթյունը հայ ժողովրդի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին Հունիսի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՀայտնի ցիտրուսային միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է երիկամների հիվանդություններիցՀունիսի 3-ին, 4-ին և 9-ին գազ չի լինելուԽաղաղության համաձայնագիրը համարում ենք կեղծ և այն պետք է վերաբանակցել․ Կարպիս ՓաշոյանՓոփոխության Մեծ Հանրահավաք Հունիսի 3-ին՝ ժամը 17:30-ին, միացի՛ր փոփոխության քայլերթին. Ուժեղ ՀայաստանԽոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումՀունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, հանուն մեր երեխաների, մեր ընտանիքների ու մեր ապագայի, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում․ Արմեն ՄանվելյանԳյուղի լավ ընդունելիությունից քպականները ընկել են նյարդային ցնցումների մեջ․ Ղազինյան Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿՀունիսի 3-ին և 4-ին ջուր չի լինելուՍաֆարով, հեռու մնա Հայաստանից. Ուժեղ ՀայաստանՄասիսում Ուժեղ Հայաստանի ակտիվիստների վրա հարձակված Արսեն Հարությունյանը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավինԱլիևն այսօր ինչ ասի` Փաշինյանը վաղը կանի. Ուժեղ ՀայաստանԱրգելել են «Ցեղասպանության ճանաչումը մնում է պարտադիր» պաստառը ցուցադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքումԱյս հյութերը կկարգավորեն արյան ճնշումը, սրտի աշխատանքը, կիջեցնեն խոլեստերիի մակարդակըՈւժեղ Հայաստան դաշինքը Մասիսում էԳործող ռեժիմի վախերը էն մակարդակի են հասել,  ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ ձերբակալում են Ուժեղ Հայաստանի առանցքային դեմքերին․ ազատություն Ալիկ Ալեքսանյանին․ Արմեն ՄանվելյանGoogle-ը նախատեսում է ԱՄՆ-ում մինչև 32 միլիոն վարակված մոծակ բաց թողնելՎաղը 19։00 բոլորս Հանրապետության հրապարակում ենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԹե բա՝ 65% ձայն ունենք. ժողովուրդ ջան, քվեարկե’ք ԼՀԿ-ի օգտին, որ ոչ մի ուժ բացարձակ իշխանություն չունենա. Էդմոն ՄարուքյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արարատում է. ԲՀԿՀայկական ժողովրդական շարժման կլոր սեղան․ «Արևմտյան Ադրբեջա՞ն, թե՞ Հայաստան․ ի՞նչ ենք ընտրում» Այն բանից հետո, երբ Փաշինյանը փողոցում բռնություն գործադրեց կանանց նկատմամբ, այժմ նրա աջակիցներն էլ են նրանից օրինակ վերցրել և փողոցում հարձակվում են աղջիկների վրա․ Ուժեղ ՀայաստանՓաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը. Մարիաննա ՂահրամանյանՔո մեկ ձայնով կարող ես որոշել իմ, քո և մյուսների ապագան․ Աննա Կոստանյան Լավագույն արդյունքը. Կոնվերս Բանկը AMX և CDA մրցանակաբաշխությունում միանգամից 5 մրցանակի է արժանացելԿարապետյանին կալանք՝ Եկեղեցուն աջակցելու համար, վարչապետի սպառնալիքներին՝ ոչինչ․ Մենուա ՍողոմոնյանՄեր փարոսն ազգային ինքնությունն է, մեր նշանաբանը՝ ուժեղ, հզոր և հարատև Հայաստանը․ Արեգ Սավգուլյան
Ամենադիտված