Ռուսաստանը երբեք չի խուսափել եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացումից և վերականգնումից․ Պուտին Եթե արցախցիները չեն կռվել, ո՞նց է «չկռվшծ» ՊԲ հրամանատարը շարունակում ծառայել ՀՀ ԶՈւ-ում. Տիգրան Աբրահամյան Ինչպիսի եղանակ է սպասվում մարտի 27-ից ապրիլի 1-ը Երկրաշարժ է տեղի ունեցել Մեծ դժբшխտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը hրդեհվել և ամբողջությամբ шյրվել է. նրան օգնություն է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Վթար․ գազ չի լինի Վիճաբանություն՝ Գեղարքունիքում, բժիշկները պայքարում են գարեջրատանը վնաuվածք uտացած 21-ամյա երիտասարդի կյանքի համար Թաց ձյուն, անձրև և այլն․ ինչ եղանակ կլինի Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում


Ինչու չի կարելի ձախլիկ երեխային ստիպել, որ աջլիկ դառնա

Life

  Blognews.am-ը գրում է.

_Աշխարհի բնակչության 15 տոկոսը ձախլիկ է։ Եվ միայն 1 տոկոսն է, որ նույն հեշտությամբ օգտվում է  երկու ձեռքից էլ։

Մարդկանց մեծամասնությունն այն համոզման է, որ ձախլիկությունը դրսևորվում է միայն արտաքին գործողություններում, ինչպիսիք են, օրինակ, ձախ ձեռքով սնվելը, սնունդ պատրաստելը, գրելը կամ այլ գործողությունների իրականացումը: Սակայն աջլիկների և ձախլիկների տարբերությունները չեն սահմանափակվում նման արտաքին դրսևորումներով: Ձախլիկների մոտ առավել զարգացած է գլխուղեղի աջ կիսագունդը: Հետևաբար, աջլիկների մոտ գերակայում է ձախ կիսագունդը, որը պատասխանատու է մարմնի աջ հատվածի համար, իսկ երբ գերակայում է աջ կիսագունդը, որը պատասխանատու է մարմնի ձախ հատվածի համար, մարդիկ ինքնաբերաբար դրսևորում են իրենց ձախլիկությունը:

Որո՞նք են այն հիմնական պատճառները, որոնցով պայմանավորվում է մեր աջլիկ կամ ձախլիկ լինելը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ պատճառները կարելի է տեղավորել չորս հիմնական խմբերում: Նախևառաջ, խոսքը գնում է ժառանգական առանձնահատկության մասին: Մարդկանց մոտ աջ կիսագնդի դոմինանտությունը հանդիսանում է ժառանգականության արդյունք: Սակայն գիտնականները մինչ օրս չեն բացահայտել ձախլիկության գենը: Ձախլիկությունը ոչ միայն ծնողներից է ժառանգվում երեխաներին, այլև տատիկ–պապիկներից իրենց թոռներրին, անգամ ծոռներին: Ձախլիկ ծնողներից ձախլիկ երեխա ծնվելու հավանականությունը 46 % է: Որոշ գիտնականներ նշում են «պաթոլոգիկ ձախլիկության» մասին, որը հանդիսանում է հղիության վերջին շրջանում ի հայտ եկած պաթոլոգիաների կամ ծննդաբերական տրավմաների հետևանք, որոնք իրենց հերթին էական ազդեցություն են ունենում երեխայի գլխուղեղի զարգացման վրա, և դրա արդյունքում երեխան կարող է դառնալ ձախլիկ: Առանձնացնում են նաև այսպես կոչված «հարկադրված ձախլիկությունը», որը հաճախ հանդիսանում է աջ ձեռքի տարաբնույթ տրավմաների հետևանք: Ձախլիկության նախադրյալ կարող է հանդիսանալ նաև նմանակումը: Պատահում է, որ երեխան նմանակում է ձախլիկ ծնողներից որևէ մեկին, որի արդյունքում ձախլիկությունը դառնում է սովորություն:

Հոգեբանների կողմից առանձնացվում են մի շարք առանձնահատկություններ, որոնցով ձախլիկ երեխաները տարբերվում են աջլիկներից: Մասնավորապես, ձախլիկներն ավելի համառ են, քան իրենց տարեկից աջլիկները, ընդ որում՝ այդ համառությունը ձախլիկների մոտ կարող է կրել երկարատև բնույթ: Նրանք վառ անհատականություններ են: Բացի այդ, ձախլիկներն ավելի անմիջական են, վստահող, արագ տրվում են վայրկյանի ազդեցության ներքո առաջացած հույզերին և զգացմունքներին, շատ էմոցիոնալ են: Որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ ձախլիկներին բնորոշ է ստեղծարարությունը, նրանց մտավոր ունակություններն այլ բնույթ են կրում:

Ձախլիկությունը, ինչպես ցանկացած այլ երևույթ, ունի նաև իր բացասական դրսևորումները, որոնք կարող են արտահայտվել ուշ խոսքում, որոշ հնչյունների արտաբերման, գրավոր խոսքում առկա դժվարություններում, ընթերցանություններում և այլն: Բացի այդ՝ տարեկան մոտավորապես 2500 ձախլիկներ ֆիզիկական վնասվածքներ են ստանում այնպիսի սարքավորումներով աշխատելու արդյունքում, որոնք նախատեսված են միայն աջլիկների համար:

Անկախ այս կամ այլ դժվարություններից՝ հոգեբանները պնդում են, որ ծնողները չփորձեն իրենց ձախլիկ երեխաներին վերափոխել աջլիկների: Պետք է հստակ գիտակցել, որ ձախլիկությունը պաթոլոգիա չէ, այլ նորմայի անհատական ձև, և երբ մենք փորձում ենք ձախլիկին վերափոխել աջլիկի, մենք փորձում ենք վերափոխել նրա կենսաբանական բնույթը: Մենք կարող ենք երեխային ստիպել, որ նա գրի և ուտի աջ ձեռքով, սակայն հնարավոր չէ փոխել գլխուղեղի դոմինանտ կիսագունդը: Նման վերափոխումը կարող է բերել տարաբնույթ նևրոզների առաջացմանը, կարող են ի հայտ գալ տեսողական խնդիրներ, ստամոքսի ցավեր, քնի տարաբնույթ խանգարումներ, ախորժակի փոփոխություն, գլխացավեր, կակազում: Նման մարդիկ ավելի են հակված դեպրեսիաների: Նման խանգարումները կարող են ի հայտ գալ ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համալիր վիճակով: Բացի այդ՝ նման վերափոխումը կարող է բացասաբար անդրադառնալ դպրոցական, իսկ ավելի ուշ՝ համալսարանական առաջադիմության վրա:

Հայտնի աստղերի մեջ ևս կան այնպիսինները, որոնց բնորոշ է ձախլիկությունը: Հայտնի ձախլիկ դերասաններից են Չարլի Չապլինը, Մերիլին Մոնրոն, Բրյուս Ուիլլիսը, Անջելինա Ջոլին, Ջուլիա Ռոբերթսն ու այլոք: Հայտնի ձախլիկ գրողներից են Ալեքսանդր Պուշկինը, Լև Տոլստոյը, Մարկ Տվենը, Հանս Քրիստիան Անդերսոնը, Ֆրանց Կաֆկան և այլոք: Հայտնի ձախլիկ գիտնականներից են Ալբերտ Էյնշտեյնը, Իսաակ Նյուտոնը, Չարլզ Դարվինը, հայտնի ձախլիկ գործարարներից են Հենրի Ֆորդն ու Բիլլ Գեյթսը: 

44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանին այս պահին տանում են Սիլիկյան թաղամասի դատարան` խափանման միջոցը որոշելու համար․ ՀՃՇ անդամԹոշակառուների 10 000-ը խլում են, 4․6 մլրդ կրկին պարգևավճար տալիս․ ինչ մեխանիզմ է գործումՆիկոլը խունջիկ-մունջիկ է գալիս ռուսների մոտ, ասում՝ եղբայրներ ենք, մարդկանց էլ խաբում, որ հայհոյեն․ Մենուա ՍողոմոնյանՄիասնությունն է, որ կուժեղացնի մեր երկիրը և մեր պառակտված ազգը․ Նարեկ ԿարապետյանՀարցրեք Անդրանիկ Քոչարյանին` ու՞ր էր իր տղան 44-օրյա պատերազմին․ Նառա ԳևորգյանԲարձր գնահատանք՝ պետական մակարդակով․ Թամարա Վարդանյանն արժանացել է ՌԴ նախագահի շնորհակալագրին (տեսանյութ)Տուն՝ առանց կանխավճարի․ Ամերիաբանկի բացառիկ առաջարկը Toon Expo-ում«Արևմտյան Ադրբեջան». Վերադարձի քողի տակ էքսպանսիա Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է. Արամ Վարդևանյան ԶՊՄԿ ներկայացուցիչների հանդիպումը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետԻ՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե հանրաքվեն իր ուզած արդյունքով չավարտվի. Էդմոն ՄարուքյանՎատիկանից մինչև էքսպանսիայի քաղաքականություն. Արևմտյան Ադրբեջանի նախագծի ակունքները Կյանքից հեռացել է Հայաստանի ականավոր պետական գործիչ Լևոն Սահակյանը«Մեկնարկեց «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ միավորելով երիտասարդ տաղանդներին»Դատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ մեր ներկայացրած հայցը, այսինքն ՀԷՑ-ի լիցենզիան կմնա դադարեցված․ Վարդան ԱլոյանՄիասնական լինելու դեպքում մենք այլևս թույլ չենք լինելու․ Նարեկ ԿարապետյանԳարունը Դոմուսում սկսվել է նվերներով․ շտապեք մասնակցել Կանանց միամսյակին նվիրված խաղարկությանը Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով. Սամվել ԿարապետյանԻրանն հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել ԱվիվըԱսիրյանը բացել է հաշիվը Թուրքիայի դեմ խաղումՌուսաստանը երբեք չի խուսափել եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացումից և վերականգնումից․ Պուտին Բանակում uպանություններն ու մաhերը շարունակվում են, չնայած Պապիկյանն ասում է՝ նման դեպքեր չենք ունենում Եթե արցախցիները չեն կռվել, ո՞նց է «չկռվшծ» ՊԲ հրամանատարը շարունակում ծառայել ՀՀ ԶՈւ-ում. Տիգրան Աբրահամյան Ինչպիսի եղանակ է սպասվում մարտի 27-ից ապրիլի 1-ը Որոնք են 2025-ի ամենասիրված մանկական անունները ՀայաստանումԻնչո՞ւ ԱՄՆ-ն հարձակվեց Իրանի վրա. Մհեր ԱվետիսյանԻրականացնելու ենք մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր․ Հրայր ԿամենդատյանԱլիևն ու Հայաստանի իշխանությունները զուգահեռ ահաբեկում են հայ ժողովրդին․ Ավետիք Չալաբյան Դպրոցների փակումն ու համայնքների դատարկումը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀՃՇ անդամ Աննա Ղուկասյանն է ահազանգումՀայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն եկամուտով ապահովելու հստակ ծրագիր ունենք․ Նաիրի ՍարգսյանԵրկրաշարժ է տեղի ունեցել «Իրավական քաոսից դեպի իրավական պետություն»․ ստեղծվել է «Նոր Դարաշրջան» կուսակցությունը Մեծ դժբшխտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը hրդեհվել և ամբողջությամբ шյրվել է. նրան օգնություն է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹՓաշինյանը սրում է հակաարցախյան հիստերիան «Ուժեղ Հայաստանի» թիմը կրկին Մեղրիում էր. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանը կարող էր ապրել հանգիստ կյանքով, բայց նա կդառնա վարչապետ, որպեսզի հայ ժողովուրդը ունենա հանգիստ կյանք և տնտեսական բարեկեցություն. Ուժեղ Հայաստան Քպականները կենաց և մահու կռիվ են տալու սեփական ժողովրդի դեմ ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Երկաթուղու կոնցեսիան ուզում են հանձնել Ղազախստանին Եթե անվտանգությունը ապահովված չի, մարդիկ արտագաղթում են, ոչ թե հայրենադարձ լինում․ Ռոբերտ Քոչարյան Վթար․ գազ չի լինի Հարվարդի նորույթը. արևային սարք, որն ինքնուրույն փոխում է իր գործառույթը ՀՀ նախագահի իշխանությունը տարածվում է Հայաստանի ժողովրդի վրա, պատասխանատվությունը՝ ողջ հայության. Ռոբերտ ՔոչարյանՄենք եկել ենք խոնարհվելու նահատակների հիշատակին և խոստանալու՝ մենք այլևս երբեք թույլ չենք լինելու. տեսանյութԳյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն. Առաջարկ Հայաստանին Վիճաբանություն՝ Գեղարքունիքում, բժիշկները պայքարում են գարեջրատանը վնաuվածք uտացած 21-ամյա երիտասարդի կյանքի համարԹաց ձյուն, անձրև և այլն․ ինչ եղանակ կլինի 2026թ․ ընտրություններ․ պայքար ոչ թե աթոռի, այլ Հայաստանի լինել-չլինելու և պետական կարողության համար. Էդմոն Մարուքյան Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Ամենադիտված