«Արարատ»-ը 10 հոգով հաղթել է ամերիկյան «Ֆրեզնո Ֆուեգո» թիմին
ՍպորտԱՄՆ-ում ուսումնամարզական հավաքի շրջանակում «Արարատ»-ը առաջին ստուգողական խաղն է անցկացրել Ֆրեզնոյում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայկական թիմը նվազագույն հաշվով հաղթել է «Ֆրեզնո Ֆուեգո» թիմին:
Հանդիպման միակ գոլը 42-րդ րոպեին հեղինակել է «Արարատ»-ի հարձակվող Դավիթ Հովսեփյանը: Երկու րոպե անց արարատցիները մնացել են10 հոգով: Խաղադաշտից հեռացվել է Գորիկ Խաչատրյանը: Այդուհանդերձ հայկական թիմը կարողացել է պահպանել առավելությունը:
«Արարատ»-ը հանդես է եկել հետեւյալ կազմով. Գևորգ Պրազյան, Գորիկ Խաչատրյան, Նորայր Գրիգորյան, Սուլեյման Կոնե, Ռաֆֆի Կայա, Վահե Մարտիրոսյան, Հակոբ Չիրիշյան (Ումարու Կաինա), Մոյսես Օրոզկո (Բենիկ Հովհաննիսյան), Մհեր Սահակյան (Մարին Գլավաշ), Գուստավո (Բրայան դե լա Ֆուենտե), Դավիթ Հովսեփյան (Գևորգ Նռանյան, Լի Նշանյան):
Հաջորդ հանդիպումն «Արարատը» կանցկացնի փետրվարի 20-ին: Մրցակիցը կլինի հանրահայտ «Նյու Յորք Կոսմոսը»: