Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին Անդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը Անթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակ Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ) «Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է Իտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով Փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Նոր ճգնաժամ. դեսպանին Մոսկվա կանչելով ամեն բան կվերջանա՞, թե՞ «կինոն» նոր է սկսում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա»,- ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ սա ճգնաժամի մասին խոսող ազդակ է և մտահոգիչ: 

- ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների, ինչը լավ բան չի կարող նշանակել: Արդյո՞ք սա կապ ունի Փաշինյանի այն հայտարարության հետ, թե ՀԱՊԿ երկու դաշնակից Ադրբեջանի հետ մեր դեմ պատերազմ են նախապատրաստել:

- Այո, ես կարծում եմ, որ դա կապված է վերջին հայտարարության հետ, և դա վերջին կաթիլն է տարիներ տևող հայտարարություններին։ Դիվանագիտության մեջ, երբ դեսպանին հետ ես կանչում խորհրդակցությունների, դա իրականում հարաբերությունների լուրջ ճգնաժամի մասին է խոսում, որը դիվանագիտական դեմարշ է, ինչը նշանակում է, որ կա լուրջ խնդիր երկու պետությունների միջև։

- Կանխատեսո՞ւմ եք հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի վատթարացում, քան այս պահին կա:

- Իհարկե, ես կանխատեսում եմ դաշնակից երկրների միջև հարաբերությունների էլ ավելի վատացում։ Այս ճգնաժամը պետք է ինչ-որ հանգուցալուծում ունենա, որը կա՛մ բերելու է ավելի լուրջ խնդիրների, կա՛մ խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, և այդպիսի խնդիրներ ու առհասարակ նմանատիպ արտահայություններ չլինեն։ Իմ կարծիքով, իրավիճակն էլ ավելի է սրվելու հարաբերությոնների ասպարեզում, նորմալանալու միտում չեմ տեսնում։ Միակ պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունները այդ կուրսն են ընտրել և հետևողականորեն պահպանում են այդ տենդենցը։ Եվ ընդհանրապես, դա շատ տարօրինակ է, երբ ռազմավարական դաշնակից կոչվող երկրները, որոնք ֆորմալ առումով գտնվում են ռազմաքաղաքական դաշինքում, միջազգային տարբեր ատյաններում, տնտեսական կամ քաղաքական ռեժիմներում ու կազմակերպություններում ու հանկարծ այդ պետությունների մեջ այսպիսի ճգնաժամ է ստեղծվում։
Ինչո՞ւ պետք է Ռուսաստանի նման երկիրը իր դեսպանին կանչի: Նույն բանը Ռուսաստանն անում էր Մեծ Բրիտանիայի կամ Ուկրաինայի նկատմամբ. դա սովորական դիվանագիտական պրակտիկա է, երբ մի պետություն դժգոհություն ունի, իր դեսպանին կանչում է խորհրդակցությունների։ Ինչպես նաև հնարավոր է, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանին բողոքի նոտա տան։ Կրկնում եմ՝ դեսպանին հետ կանչելը լուրջ դիվանագիտական դեմարշ է միջազգային հարաբերություններում։

- Ի՞նչ ակնկալել առաջիկայում, հնարավո՞ր է Հայաստանը վերջնական դուրս գա ՀԱՊԿ-ից, որում սառեցրել է անդամակցությունը:

- Հայաստանը դե ֆակտո դուրս ե եկել ՀԱՊԿ-ից և արդեն երկու տարի է, ինչ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ միջոցառման չի մասնակցում, դրա հետ կապված փաստաթղթի ստորագրման չի մասնակցում, ինչպես նաև զորավարժություններին։ Այս տենդենցի հաջորդ քայլը ՀԱՊԿ-ից վերջնականապես դուրս գալն է լինելու, որովհետև բոլոր փուլերն անցել են և մնացել է միայն դա։

- Ի՞նչ է մեզ սպասվում ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո:

- ՀԱՊԿ-ից հետո հարց կդրվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, ընդ որում՝ այդ հարցը ոչ թե Հայաստանը կդնի, այլ Ռուսաստանը։
Ինչո՞ւ հայկական կողմը չի դնի այդ հարցը, որովհետև իշխանություները իրենց ստամոքսների մասին են մտածում են  և շատ լավ հասկանում են, որ ԵԱՏՄ-ից միայն օգտվում են։ 2015 թվականի համեմատ առևտրաշրջանառությունը հայ-ռուսական հարաբերություններում ավելացել է։ Ընդհանրապես, երբ Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ-ին, առևտրաշրջանառությունը մեծացել է։ Եվ այդ պատճառով ՀՀ ներկայիս իշխանությունը ձգձգելու է ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Նույնիսկ իրենց սպասարկող օլիգարխիան էլ չի ցանկանալու դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից:

Վիկա Աբգարյան

Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումըՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգըԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցումԵրևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել էԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրելԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. ՊեսկովՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմայինՌուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանՔննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
Ամենադիտված