ԱՄՆ պետդեպը հորդորել է Թուրքիային չներքաշվել անդրսահմանային գործողությունների մեջ
ՄիջազգայինԱՄՆ պետդեպարտամենտը հերթական անգամ հորդորել է Թուրքիային չներքաշվել Սիրիայի քրդերի հետ անդրսահմանային գործողությունների մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտ ի խոսնակ Ջոն Քիրբին:
«Մենք հորդորել ենք և կշարունակենք հորդորել Թուրքիային չներգրավվել անդրսահմանային ռմբակոծությունների մեջ, ինչպես նաև կոչ ենք անում սահմանի այն կողմում գտնվող քուրդ մարտիկներին չդիմել ապակառուցողական քայլերի»,- ասել է Քիրբին: Նա հորդորել է կենտրոնացնել ուժերը ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ՝ ընդգծելով, որ ԻՊ-ն բոլորի «ընդհանուր թշնամին է»: