Ֆիննական գործարանում լիմոնադի տարաների մեջ սխալմամբ գարեջուր են լցրել
ՄիջազգայինՖինլանդիայում ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող Hartwall ընկերությունը Pepsi Max տարաների մեջ գարեջուր է լցրել: Այս մասին հայտնել է YLE-ն:
«Սխալը հայտնաբերվել էր, երբ Լախտի քաղաքի բնակիչը տեղական խանութից Pepsi Max գազավորված ըմպելիք էր գնել: Տղամարդու 13-ամյա որդին զգացել էր, որ լիմոնադը տարօրինակ համ ունի: Պարզվել է, որ նրանում գարեջուր է»,- հայտնում է հեռուստաընկերությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ընկերությունը վաճառքից հետ է կանչում ըմպելիքի խմբաքանակը: