Հայկ Ղևոնդյանի` Սպիտակցի Հայկոյի որդին ազատ է արձակվել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբաններ Արամ Վարդևանյանը, Ալեքսանդր Կոչուբաևը և
Էրիկ Ալեքսանյանը
«Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղեւոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից», - ասված է պաշտպանների հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել էին «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով, ինչն անձամբ Ղևոնդյանն ու պաշտպաններն աբսուրդ են համարում։ Ավելի ուշ Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live