Samsung-ի խելացի ժամացույցները էլեկտրոնային սիմ քարտ կունենան
ՀասարակությունSamsung ընկերությունը 2016թ. մարտին կթողարկի Gear S2 3G խելացի ժամացույցը, որը ֆիզիկական սիմ քարտի փոխարեն կունենա էլեկտրոնային սիմ քարտ, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Engadget-ը:
Այսպիսով՝ Gear S2 3G-ն կդառնա այդ տեխնոլոգիայով առաջին սարքը: Կոնստրուկցիայի փոփոխությունը թույլ կտա մեծացնել մարտկոցի տարողունակությունը: Samsung-ն արդեն համագործակցում է Vodafone, Telefonica, Orange, Singtel, M1 Limited եւ StarHub բջջային կապի օպերատորների հետ: