«Рюмка водки на столе» երգի հեղինակն է հոսպիտալացվել
LifeՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս հայտնի շանսոնյե Ժեկան (իսկական անունը՝ Եվգենի Գրիգորիև) հոսպիտալացվել է։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է ինքը՝ կատարողը։
57-ամյա երգիչը լուսանկար է հրապարակել իր հիվանդանոցային մահճակալից։ Նա վստահեցրել է, որ իրեն լավ է զգում։
«Վաղը, մյուս օրը կասեմ՝ ինչ, ինչի համար և ինչու... Առողջություն բոլորին, իմ թանկագին ընկերներ»,- գրել է Գրիգորիևը։
Ժեկան երկու տասնյակ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ «Տարվա շանսոն», ««Ճանապարհային ռադիոյի» աստղեր» և «Պիտեր FM» մրցանակները։ Հեղինակ է հայտնի «Մի բաժակ օղի սեղանին» («Рюмка водки на столе») երգի, որն ավելի ուշ մտցվել է երգիչ Գրիգորի Լեպսի երգացանկում: