Ճապոնիայում սակեի համով KitKat կվաճառեն
ՄիջազգայինՃապոնիայում փետրվարին սկսվել է անսովոր համով հանրահայտ KitKat շոկոլադե բատոնների վաճառքը: Դրանք պատրաստվել են սակեի համով: Շոկոլադին այդ համը հաջողվել է տալ սպիտակ սակեի փոշի ավելացնելու շնորհիվ: Սպիտակ շոկոլադե բատոնը կվաճառվի սակեի շշ ի նկարով 150 իենով (մոտ 700 դրամ), փոխանցում է Kedem-ը:
Ճապոնիայում արդեն վաճառվում է KitKat շոկոլադե բատոն՝ տանձի, ելակի, կանաչ թեյի, դարչինի, վասաբիի եւ այլ համերով: