Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա


Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան

Blog

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԿԻՐԱՆՑԻ ԴԱՌԸ ՕՐԸ
Երեկ Բագրատ սրբազանի կոչով մենք մեկնեցինք Կիրանց՝ մեր աջակցությունը բերելու տեղի բնակիչներին, որոնց գյուղի մի մասը կապիտուլացիոն վարչակարգի կյողմից հանձնվում է թշնամուն, իսկ մնացածն էլ հայտնվելու է նրա անմիջական նշանառության տակ, անտանելի դարձնելով կյանքն այնտեղ։
Իջևանի կողմից գյուղի մուտքը փակված էր հսկայական ոստիկանական ուժերով, այնտեղ էին մի քանի մարզի ոստիկանապետեր, կարմիր ու սև բերետներ, ոստիկանության զորքեր՝ ընդհանուր առմամբ, 1000-ին մոտ ոստիկան։ Ինչպես պարզվեց ընթացքում, այս վիթխարի ոստիկանական ուժը ընդամենը մեկ նպատակով էր այնտեղ՝ խոչընդոտել Բագրատ սրբազանի և նրան ուղեկցողների մուտքը Կիրանց, թեև առերես նրա հրամանատարները պնդում էին, որ գյուղում անվտանգային միջոցառումներ են տեղի ունենում, այդ պատճառով իրենք ստիպված են ճանապարհը փակ պահել։ Մեր առջև կանգնած ոստիկանական պատում հիմնականում սպաներ էին, մեծ մասը բացակայող հայացքներով, իրենք իրենցից ակնհայտ դժգոհ և տեղի ունեցողի ողջ աբսուրդը գիտակցող, սակայն հրամանը հլու հնազանդ կատարող։
Երբ պարզվեց, որ Բագրատ սրբազանը այնուամենայնիվ շրջանցիկ ճանապարհներով կարողացել է Կիրանց հասնել, ոստիկանության վարքագիծը ավելի ագրեսիվ դարձավ, նրանք հրմշտոց սադրեցին և մեկ տասնյակից ավել խաղաղ ցուցարարների բերման ենթարկեցին, ոմանց նաև մարմնական վնասվածքներ հասցնելով։ Ի վերջո, Բագրատ սրբազանը վերադարձավ գյուղից, ելույթ ունեցավ լրատվամիջոցների առջև, նկարագրեց գյուղում տիրող ծանր վիճակը, և վերադարձավ Երևան։ Տառացիորեն մեկ ժամ անց ճանապարհը բացվեց՝ ակնհայտորեն ոչ մի անվտանգային միջոցառում էլ չկար, նպատակը ընդամենը ուժի անմիտ ցուցադրումն էր։
Մենք երեկոյան հասանք Կիրանց, և շփվեցինք գյուղի որոշ բնակիչների հետ։ «Սահմանազատման» ապօրինի գործընթացի արդյունքում այսպես կոչված սահմանային սյուները արդեն տեղադրվել են գյուղի տարածքում, բազմաթիվ տներ, այգիներ և այլ շինություններ հայտնվել են «հանձնման ենթակա» մասում։ Բնակիչներից շատերը նույնիսկ չգիտեն, կոնկրետ իրենց տներին և գյուղում հետագա կյանքին ինչ ճակատագիր է սպասում, ընկճված և շփոթահար են։
Լուսանկարի մեջ շատերին հայտնի տիկին Խանումն է, որը դառը քրտինքով փոքրիկ մի տուն է կառուցել Կիրանցում, և շուրջը ծաղկուն այգի է աճեցրել։ Հիմա նրան ամեն օր սպառնում են վարչախմբի էմիսարները, պահանջում են տունը հանձնել, թեև տիկին Խանումը դիմադրում է, և դիմադրում են նաև նրա մի շարք այլ հարևաններ, որոնց ողջ ունեցվածքը կապիտուլյանտների թեթև ձեռքով պետք է հանձնվի թշնամուն, կարծես մեր երկրում չկա ոչ սահմանադրություն, ոչ օրենք՝ կա միայն մի ձախողակ կամակատար, որ իր կամքին է ենթարկել իր պես ձախողակների ու կամակատարների, ու նրանց ձեռքով այժմ աճուրդի է հանել երկիրը։
Անցյալ տարի Արցախի բռնազավթումից և հայաթափումից հետո, մեր աչքների առաջ խաղարկվում է հայ ժողովրդի ողբերգության հերթական արարը։ Սրա նպատակը մեկն է՝ վերջնական հայրենազրկել և թափառական դարձնել մեր ժողովրդին, կտրել նրան իր հայրենիքից և հողից։ Ցավով պետք է ասեմ, որ մեր ժողովրդի մի մասը հլու հնազանդ ենթարկվում է այդ պարտադրանքին՝ կլինեն դա տեղական իշխանությունների ներկայացուցիչները, ոստիկանները, թե նույնիսկ կողքի գյուղերի որոշ բնակիչներ, որոնք համարում են, որ Կիրանցի այսօրվա ողբերգությունը իրենց չի վերաբերվում, և իրենք խուսափելու են նույն դառը ճակատագրից։
Իմ հետևությունը երեկվա տեսածից միարժեք է՝ եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով։ Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնա, իսկ մեզ պետք է ի մի բերել մեր բոլոր առողջ ուժերը՝ մեր երկիրը անկումից և հայաթափումից փրկելու, և զարգացման առողջ հուն վերադարձնելու համար։

Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանԲժիշկը զգուշացրել է սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում հակաբիոտիկներ ընդունելու վտանգի մասինԻնչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներովՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՊակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է uպառնացել Հնդկաստանին Ինդոս գետի ջրի պատճառովՀրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում, տարհանել են 8 քաղաքացուՀայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Տագնապի ազդանշան ուղարկած Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռում 186 մարդ է եղելԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Երևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Այն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին
Ամենադիտված