Արցախում հրազենային մահացու վիրավորում ստացած 19-ամյա Դավիթը Երևանի բնակիչ էր (լուսանկար)
Ուշադրության կենտրոնումԱրցախում փետրվարի 18-ին հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Դավիթ Տերտերյանը Երեւանի բնակիչ էր:
Զինծառայողի հարազատներից մեկըNEWS.am-ին հայտնեց, որ Դավիթը 8 ամիս առաջ էր զորակոչվել բանակ: Նա կիսատ էր թողել ուսումը Ավանի բժշկական քոլեջի ատամնաբուժական բաժնում: Դավիթը երկու քույր ու մեկ եղբայր ուներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռ չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
