Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)
Ուշադրության կենտրոնում
Այսօրվանից մեկնարկել է Տավուշի մարզի Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը:
Կիրականացվեն լայնացման աշխատանքներ՝ ճանապարհները անցանելի դարձնելու նաև մեծ բեռնատարների համար:
Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն երկու ամսում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։
Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը:
Գործընթացը իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։