ՄԱԿ-ը զգուշացրել է Հյուսիսային Կորեայում սպասվող սովի մասին
ՀասարակությունՀյուսիսային Կորեայում այս տարի երաշտը կարող է հանգեցնել սննդի կտրուկ պակասի: Այդ մասին Reuters գործակալության հետ զրույցում հայտնել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Գուլամ Իսաչզայը:
Երկրում վերջին երեսուն տարիների ընթացքում գրանցված ամենաքիչ տեղումների քանակը նվազել է 40-60 տոկոսով:
«Մենք չափազանց մտահոգված ենք երաշտի ազդեցությամբ, ինչн այս տարի ծանր հետևանքներ կունենա բերքի վրա: Եվ հնարավոր է, որ բախվենք սննդի պակասի հետ կապված խնդիրների և անգամ սովի հետ»,- ասել է Իսաչզայը:
Նա նախազգուշացրել է, որ եթե չորային եղանակային պայմանները շարունակվեն, ապա 2016 թվականին իրավիճակը կարող է էլ ավելի վատանալ։
1990-ականաններին սովի պատճառով Հյուսիսային Կորեայում 1 միլիոն մարդ է մահացել: