Կարեն Գրիգորյանը 2-րդն է «Խազարի Գավաթ» մրցաշարում
ՍպորտԻրանի Իսլամական Հանրապետությունում ավարտվել է «Խազարի Գավաթ» մրցաշարի 9-րդ՝ վերջին տուրի հանդիպումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 9-րդ տուրում Կարեն Գրիգորյանի մրցակիցը լրացուցիչ ցուցանիշներով 1-ին հորիզոնականում գտնվող իրանցի Մասուդ Մոսադեգփուրն էր, ում հետ հայ գրոսմայստերը կիսել է միավորով՝ խաղալով ոչ ոքի: Արդյունում, վաստակած 7 միավորով հայ շախմատիստը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Մասուդ Մոսադեգփուրը եւս 7 միավոր էր վաստակել, սակայն լրացուցիչ միավորներով նա առաջ է անցել Գրիգորյանից:
Հովհաննես Գաբուզյանը վերջին տուրում հաղթել է Մուսավի Սայեդ Խալիլին եւ գրավել է 5-րդ հորիզոնականը: