Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով


Մտորումներ սիրո մասին. երբ երեսունն անց եք...

Life

Ցանկացած տարիք իր յուրահատկություններն ունի. սա վերաբերում է եւ սիրուն, եւ նրա ընկալմանն ինչպես երեսունն անց տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։ Սա հենց այն շրջան է, երբ կանայք եւ տղամարդիկ կարողանում են տարբերակել սերն ու սիրահարվածությունը, կիրքն ու կապվածությունը։ Հենց երեսուն տարեկանից հետո ենք մենք սկսում հստակ հասկանալ եւ հակառակ սեռին բարձրաձայնել մեր ցանկությունների, պահանջների մասին, եւ երբեմն էլ հենց այդ պատճառով հոգնեցնող ենք դառնում. հատկապես մենք՝ կանայք։

Ճիշտ է, բալզակյան տարիքի շրջանակը վերջին մի քանի տարիների ընթացքում մի քիչ ընդլայնվել է (այսօր 40 եւ ավելի մեծ կանայք են համարվում), սակայն գրավչության վերահաս կորստի վախը հանգիստ չի տալիս մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին. մասնավորապես եթե նրանք հասցրել են ամուսնանալ եւ երեխաներ ունենալ։

Մանուկ հասակում թվում է, որ երեսուն եւ անց տարիքն արդեն ծերություն է, եւ միայն հասնելով Մոպասանի, Ֆլոբերի եւ Բալզակի հերոսների տարիքին՝ հասկանում ես, որ ամեն ինչ դեռ առջեւում է... Հատկապես եթե քո ուսերին ընտանեկան կյանքի փորձ, հասուն երեխաներ, «չօգտագործված» բարձրագույն կրթություն ունես եւ անցյալում մնացած կարիերայի առաջընթաց, ապա երեսունից հետո հասկանում ես, որ ավելի լուրջ, ավելի գեր ու սպիտակահեր չես կարող լինել։ Դու քո մասին ամեն ինչ գիտես եւ վերջապես սկսում ես սիրել եւ ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին Աստված է ստեղծել քեզ։

Ի տարբերություն երիտասարդ աղջիկների՝ երեսունն անց կանայք, ովքեր գիտակցում են, որ երիտասարդությունն ու գեղեցկությունը հարատեւ չեն, ուրիշ հայացք եւ հարաբերություններ ունեն տղամարդկանց նկատմամբ։ Միայն երեսունն անց կինը կարող է հասկանալ եւ գնահատել, որ սերը պարգեւ է։ Իսկ հիստերիա չբարձրացնող, կամակորություններից զուրկ, հանդուրժող, ափսեներ չկոտրող, այլ իր սիրո համար շնորհակալ կինը ցանկացած տղամարդու երազանքն է։ Սակայն դժբախտաբար (կամ միգուցե բարեբախտաբար) երեսունն անց ոչ բոլոր տղամարդիկ են գնահատում իրենց հասակակիցներին եւ վազելով գեղեցիկ դեմքով ու մարմնով աղջիկների (թող ինձ ներեն երիտասարդ հավերժահարսերը) ետեւից՝ շատ բաներ բաց են թողնում, քանի որ երեսունն անց կանայք գիտեն գնահատել ուշադրությունն ու հոգատարությունը եւ այն ամենը, ինչը երիտասարդ հասակում միգուցե չհասկանային։ Սա կարեւոր է դառնում հենց երեսուն տարեկանից հետո։ Այո, նա ինչպես քսան տարեկանում, այնպես էլ հիմա չգիտի, թե ինչ է ցանկանում, բայց հաստատ գիտի այն, ինչ ՉԻ ցանկանում։Այս տարիքի կինը հստակ հասկանում է, որ սիրո եւ հարաբերությունների մեջ պետք է պայքարել կենսական նշանակություն ունեցող երեւույթների համար։ Նրա ականջներն արդեն այնքան էլ հեշտ չեն խաբվում, եւ նա հիմարությունների փոխարեն պատրաստ է լսել սիրո խոսքեր, հաճոյախոսություններ, նա պատրաստ է երախտագիտությամբ ընդունել 20-25 տարեկան տղամարդու ընկերակցությունն ու հոգատարությունը, ովքեր ի տարբերություն երեսունն անց տղամարդկանց, բաց չեն թողնում իմաստուն եւ փորձառու էակների հետ շփվելու եւ իրենց երջանկացնելու հնարավորությունը։ Նրանց բնորոշ է որսորդի էությունը, նրանք դիմացինի ուշադրությունը գրավելու համար պատրաստ են ամեն քայլի։ Եվ սա իսկապես հաճելի է կանանց եւ շատ հաճախ նրանք սիրահարվում են ոչ թե տղամարդուն, այլ իրենց հանդեպ ցուցաբերած վերաբերմունքին։ Այս տարիքում տղամարդիկ հասկանում են, որ իրենց հասակակիցներին ոչնչով չեն կարող զարմացնել, եւ չեն շտապում նոր հնարքներ փնտրել «հասուն» կանանց սրտերը գերելու ու նվաճելու համար. չէ՞ որ նրանք գիտեն, որ հենց երեսունից հետո են նրանք ցանկալի, սիրելի եւ երբեմն էլ միակը դառնում... հավանաբար հենց այս փաստն էլ հանգստացնում է նրանց։

Ասում են, որ սիրո նման մեծ մտահոգություն լինում է նաեւ քառասուն տարեկան հասակում, երբ ոչ մեկին ոչինչ ապացուցելու կարիք չկա, երբ սիրում ես ոչ թե արտաքինի, դիրքի կամ ուժի համար, այլ պարզապես նրա համար, որ այդ մարդը կա, քո կողքին է. չէ որ սիրելի մարդու ներկայությունը զգալը ազատում է քեզ միայնակ լինելու վախից։

Եվ չնայած առկա կարծրատիպերին՝ սերը կարող է հյուր գալ ինչպես երիտասարդ հասակում, երբ գլուխդ պտտվում է հույզերի եւ զգացմունքների մեծ հոսքից, այնպես էլ հասուն տարիքում, երբ գիտակցում ես, որ սիրում ես եւ պարզապես վայելում ես թեթեւության այդ հաճելի զգացողությունը։

 

Եվա Նավասարդյան 

NEWS.am STYLE

Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ Ամստերդամ Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանԻնչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԳերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՄինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված