«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը
LifeՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիլվի Բարկովան կրկին Instagram-ում ներկայանում է իր ազգանունով, ինչը, կարծես, տարատեսակ խոսակցությունների առիթ է հանդիսացել: Սիլվին ամիսներ առաջ սոցիալական հարթակում փոխել էր ազգանունը՝ գրանցվելով ամուսնու ազգանվամբ՝ Պալայ:
«Ամիսներ առաջ ազգանունս փոխել էի Instagram-ում՝ գրանցվելով ամուսնուս ազգանունով, հիմա էլի ցանկացա փոխել եւ իմը գրել: Չենք բաժանվել, չենք վիճել, ամեն ինչ շատ լավ է մեր կյանքում»,-ինստագրամյան Story բաժնում տեղադրված տեսանյութում ասում է Հնդկաստանում բնակություն հաստատած դերասանուհին:
Ավելի վաղ՝ NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով Պալայ ազգանվամբ ներկայանալուն, Բարկովան ասել էր՝ «Անձնագրով չեմ փոխել ազգանունս, պարզապես ցանկացա Instagram-ով փոխել, բայց, գուցե, մի օր կրկին իմ ազգանունով թողնեմ էջս: Այս պահին, ուղղակի, այդպես ցանկացա»:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live