Եղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն

Հայաստանի թանգարանները 2023-ին 1 մլն 228 հազար 155 այցելու են հյուրընկալել. փոխնախարարը ներկայացրել է ոլորտի ձեռքբերումները

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

այաստանի թանգարանները  2023 թվականին 1 մլն 228 հազար 155 այցելու են հյուրընկալել, թանգարանային ֆոնդը կազմել է 1 մլն 996 հազար 934 ցուցանմուշ, կազմակերպվել է 270 ժամանակավոր ցուցահանդես, իրականացվել է 2 հազար 736 գիտակրթական ծրագիր, 699 թանգարանային միջոցառում:

Այս մասին Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն ու հիշեցրեց, որ միջազգային օրը, որը նշվում է մայիսի 18-ին, կրում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագիրը: Ըստ Քոչարյանի՝ այն համահունչ է նախարարության տեսլականին՝ թանգարանները բեռնաթափել վարչական աշխատանքներից և ավելի շատ ուշադրություն դարձնել կրթական ծրագրերին:

«2024-ի առաջին եռամսյակում արդեն ունենք 161 հազար 725 այցելու, իրականացրել ենք 52 ժամանակավոր ցուցահանդես, 411 գիտակրթական ծրագիր և 70 թանգարանային միջոցառում»,-նշեց փոխնախարարը:

Նա յուրահատուկ համարեց առաջիկայում կազմակերպվող երկու ցուցադրություն, որոնցից են Ռուսական  արվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունը, որը հունիսին կբացվի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրու և ձեռքի ցուցադրությունը, որը կբացվի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում վեց ամիս ժամկետով:

«Կարծում եմ՝ միջազգային համագործակցությունը և  նման ծրագրերը չափազանց կարևոր են մեր թանգարանների համար, և մենք թանգարաններին խրախուսում ու աջակցում ենք նաև այդ հարցում»,-շեշտեց Քոչարյանը:

Փոխնախարարն անդրադարձավ նաև իրավական փաստաթղթերին ու հիշեցրեց, որ 2024-ին ընդունվեց «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցել է հիմնարար մայր օրենք։ «Թանգարանների մասին» ՀՀ օրենքում թանգարանային կրթության բաղադրիչն ամրագրված է որպես պարտադիր գործառույթ։

Կարևոր բարեփոխումներ են տեղի ունեցել թանգարանների կառավարման ոլորտում: Ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, որի գործունեությունը միտված է նպաստելու թանգարանների կրթական ներուժի զարգացմանը, կրթական և հետազոտական առաքելության արժևորմանը:

Ալֆրեդ Քոչարյանը հիշեցրեց, որ Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանն ու Հրազդանի երկրագիտական թանգարանը դարձել են Հայաստանի պատմության թանգարանի մաս:

2023-ին իրականացրել են նաև միասնական տոմսային համակարգի ներդրման առաջին փուլը՝ ծրագրային մասը: Հույս ունեն, որ սեպտեմբերին հնարավոր կլինի լիարժեք օգտագործել այդ համակարգը:

2023-ին վերանայել են տոմսերի գնային քաղաքականությունը և այժմ մինչև 12 տարեկան բոլոր երեխաները թանգարաններ են այցելում անվճար:

Խոսելով կապիտալ գույքային հագեցվածության մասին՝ նա ասաց, որ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն համալրվել են նոր գույքով, բոլորին տրամադրվել են համակարգիչներ, վերականգնվել է 2009 թվականից դադարեցված թանգարանային ֆոնդի համալրման գործընթացը:

Կահավորվել է Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը: Այն ստեղծվելուց ի վեր ունեցել է լաբորատոր մաս, որի սարքավորումները գնել են 2023 թվականին:

Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահների կապիտալ վերանորոգմանն է ուղղվել շուրջ 213 մլն դրամ, վերանորոգվել են Մինաս Ավետիսյանի և Գևորգ Գրիգորյանի թանգարանները, մեկնարկել են Հովհաննես Թումանյանի թանգարանի  վերանորոգման շինարարական աշխատանքները, Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի ազգային թանգարանի կաթսայատունն է վերազինվել, Մատենադարանի համար գնել են օդափոխության համակարգ, Չարենցի տուն-թանգարանի ջեռուցման հարցն է լուծվել, Շարամբեյանի թանգարանի շենքի սանհանգույցներն են նորոգվել, Ռուսական արվեստի թանգարանի դուռն ու պատուհաններն են փոխվել, Գեղագիտության ազգային թանգարանի շքամուտքի վերանորոգման աշխատանքներն են սկսվել, սրահները ևս նորոգվում են, Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի մասնաճյուղի շենքի ցանկապատում են իրականացրել, տարածքի բարեկարգում, սակայն աշխատանքները շարունակվում են, Երվանդ Քոչարի և Ալեքսանդր Սպենդիարյանի թանգարանների համար գնել են գույք, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար տեսահսկման համակարգեր են ձեռք բերել:

Աշխատանքները շարունակական են լինելու:

Կատարված աշխատանքները ներկայացնելուց հետո Ալֆրեդ Քոչարյանը պատվոգրեր հանձնեց թանգարանային ոլորտում գործունեություն իրականացնող մի խումբ մասնագետների:

 

 

 

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններումՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ըՓոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե ՀովհաննիսյանԳերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. ՄերցԶելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանըՎիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքըԹրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNNԳերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերիԳազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-նԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասինՄենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. ՆեթանյահուԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԱյսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսությունՄեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին էՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ«Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտումՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից«Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է ԻսրայելըԿատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ ReutersԵրկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ինԵս ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. ԹրամփԱրթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոնԱշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններԵրևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը25/27 Երկուսով քվեախցիկումԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչությունՌուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ ՊուտինՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գևորգյան
Ամենադիտված