Եթե դուք կամ ձեր ծնողները ավանդ ունեն՝ իմացեք
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2020-2023 թթ․ ընթացքում ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում է ստացել 25156 ավանդատու․ այս նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 5 մլրդ դրամ։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«2024 թ․ շուրջ 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամ։
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ծնված անձինք»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live