Գյուղի միամիտ երեխաները կարող են խաբեության զոհ դառնալ
BlogԱղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էսօր մի կնոջ լուսանկար էր հայտնվել համացանցում, որը աղջիկների է հավաքագրում ու տանում Թուրքիա մարմնավաճառությամբ զբաղվելու:
Ես չեմ բացառում առանձին դեպքերում գյուղի միամիտ երեխեքի պարագան, որոնք խաբեության զոհ են դարձել:
Բայց, մեծամասամբ Թուրքիա կամ Արաբական Էմիրություններ աշխատանք գտնելու համար գնացողներն, ըստ իս, գիտեն թե ինչի համար են գնում, ուղղակի հարցը խոստացած գումարների ու աշխատանքային ծանրաբեռնվածության մեջ է: Էսօր ինտերնետն ու հեռուստատեսությունը հասանելի են Հայաստանի բոլոր կողմերում, ու էս տեսակ թեման նոր չի որ արծարծվում ա:
Իսկ ինչու է այդպես, որ մարդիկ անգամ իմանալով գնում են, չգիտեմ: Հազար ու մի պատճառ կարելի է բերել: Կրթական մակարդակից, մինչև սոցիալական վիճակ: Ընտանիքում բռնությունից մինչև հետաքրքրություն: Թեման ինքնին սարսափելի է: Ու կարծում եմ, որ ի տարբերություն ինքնասպանությունների, որոնց մասին շատ խոսելը բերում է դրանց աճին, էս թեմայի մասին խոսելը կբերի գիտակցականի բարձրացման: