Պատգամավորները շտապում են Կիրանց․ ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրանցում վաղ առավոտից լարված իրավիճակ է, գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհ տանող հատվածը։ Ժողովուրդը զայրացած է՝ իշխանությունը հերթական անգամ խաբել է, հայ-ադրբեջանական սահմանի Կիրանցի հատվածում չափագրումներ են անում, որից հետո գյուղի մի մասը, այդ թվում միջպետական ճանապարահի որոշ հատվածներ անցնելու են Ադրբեջանին։
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ այս պահին Կիրանց են մեկնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է շտապում Կիրանց, իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ «Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարը, կամուրջը տալիս են։ Ճանապարհն այս պահին փակ է, լարված իրավիճակ է այնտեղ»,-ասաց նա։