Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը ԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Կլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին


Լվացքի մեկ մեքենան կարող է դառնալ չորս ծառ. «Վեգան» սոցիալական պատասխանատվություն է ստանձնում, ստեղծելով Կանաչ ֆոնդ

Հասարակություն

Երբեմն խորապես չենք էլ պատկերացնում, թե ինչ վնաս կարող ենք շրջակա միջավայրին հասցնել՝ աղտոտելով այն վտանգավոր թափոններով: Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող՝ «Վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ ծրագրի» նպատակն է ոչ միայն նվազագույնին հասցնել թափոնները, այլ կրթական տարբեր ծրագրերի ու միջոցառումների օգնությամբ առավելագույնի հասցնել շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը: Ծրագիրը երեք մայրաքաղաքների՝ Երևանի, Վարշավայի և Տիրանայի համագործակցության լավագույն օրինակներից է:

Մայիսի 15-ին տեղի ունեցավ «Եկեք վերամշակենք միասին» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել է նշված ծրագրի և «Էկոպարսեկ» ՀԿ-ի կողմից: Ելույթ ունեցան Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ծրագրի թիմի ղեկավար Ռոբերտո Գիրեյկոն և փորձագետ Միրյանա Ստանկովիչը, տարբեր կազմակերպությունների անդամներ և ներկայացուցիչներ: Համաժողովի հիմնական նպատակը բաց քննարկումն ու կապերի հաստատումն է դերակատարների և ձեռնարկությունների միջև, որոնք ներգրավված են թափոնների վերամշակման ոլորտում:

Նման պատասխանատվություն շրջակա միջավայրի և մեր հանրույթի առջև որոշել է ստանձնել «Վեգա գրուպ» ընկերությունը: Քսան տարի է, ինչ այն շուկայում է, հայտնի է որպես էլեկտրատեխնիկայի խոշոր ներմուծող ու մանրածախ վաճառքի առաջատար: Համաժողովին ընթացքում ընկերության զարգացման գծով տնօրեն Արթուր Չոբանյանն ընդգծում է՝ իրենք այս տարվանից ստանձնել են սոցիալական պատասխանատվություն, լինելով էլեկտրատեխնիկայի խոշոր ներմուծող: «Վեգայի» նպատակն է նվազեցնել հին և հնացած տեխնիկայի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Որպես լիցենզավորված կազմակերպություն, այն ունի գործունեության հինգ թույլտվություն՝ հավաքագրել, փոխադրել, պահպանել, օգտահանել և վերամշակել կենցաղային տեխնիկան, կահույքը և վտանգավոր թափոնները:

Չոբանյանն ասում է՝ հարյուրավոր լվացքի մեքենաների հավաքագրումից և վերամշակումից հետո ընկերությունն օգտահանել է համարյա հինգ տոննա մետաղ և չորս տոննա պլաստիկ: Դրանք վերամշակվել են լիցենզավորված կազմակերպությունների կողմից, կրկնակի մտել շրջանառության մեջ և չեն աղտոտել միջավայրը: Իր այս նախաձեռնությունը «Վեգան» սիմվոլիկ կերպով է ներկայացնում՝ մեկ լվացքի մեքենան կարող է դառնալ չորս ծառ: «Վերամշակողները մեզանից նաև գնում են լվացքի մեքենաների մասնատումից հետո առաջացած նյութերը: Ամեն լվացքի մեքենայից ստանում ենք մոտ 1600 դրամ: Որոշեցինք հավաքագրված գումարների հաշվին ստեղծել Կանաչ ֆոնդ: «Վեգա» ընկերությունը պարտավորություն ստանձնեց այդ գումարները կրկնապատկել իր շահույթի հաշվին: Լվացքի ամեն մեքենայի վերամշակման, գումարի ստացման և ընկերության կողմից դրա կրկնապատկման արդյունքում ստացվում է 3800 դրամ և պարզվում է, որ դա բավարար է չորս ծառ տնկելու և աճեցնելու համար: Պայմանագիր ենք կնքել «My forest» ընկերության հետ, որը համարվում է Հայաստանում ծառատունկ կազմակերպող հաջողված նախագծերից մեկը: Գումարները կրկնապատկելուց հետո դրանք փոխանցվելու են հենց այս կազմակերպությանը»,-ասում է Չոբանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ այսուհետ «Վեգան» երևանյան իր երեք և Գյումրիի մեկ սրահներում այսուհետ կհավաքագրի հին տեխնիկայի որոշ տեսակներ:

Արթուր Չոբանյանը մեզ հետ զրույցում մանրամասնում է այս համաժողովին իրենց ընկերության մասնակցության շարժառիթը: Ասում է՝ այնքան էլ հեշտ չէ սկսել թափոնների հավաքագրման գործընթացը, սակայն իրենց ընկերությունը ցանկանում է պատասխանատվություն ստանձնել շրջակա առողջ միջավայր ունենալու համար:

Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Դիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան
Ամենադիտված