Դահուկորդ Միքայել Միքայելյանը ազատ ոճի 10 կմ մրցավազքում 26-րդն էր
ՍպորտՊատանեկան ձմեռային երկրորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը ազատ ոճի 10 կմ մրցավազքում 49 մասնակիցների մեջ զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն, պատանեկան խաղերում Հայաստանի ներկայացուցչի վերջին մ եկնարկը փետրվարի 18-ին էր:
Տղամարդկանց 10 կմ ազատ ոճում Միքայելը մեկնարկել է 28-րդ համարի ներքո եւ տարածությունը հաղթահարել է 26 րոպե 12 վայրկյանում:
Լավագույն արդյունքը գրանցել է Կորեան ներկայացնող Մագնուս Կիմը, ով մրցատարածությունը հաղթահարել է 23 րոպե 04 վայրկյանում: