Մոսկվայի դատարանը ձերբակալել է ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի Բասմանի դատարանը Լևովա Մարտիրոսյանին կալանավորել է երկու ամսով՝ մինչև հուլիսի 12-ը։ Նա մեղադրվում է ՊՆ կադրերի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովին կաշառք տալու մեջ։
Մարտիրոսյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքով նախատեսվում է 8-15 տարի ազատազրկում։ Ըստ քննիչների՝ Կուզնեցովը Մարտիրոսյանին ճանաչում էր իր աշխատանքի բերումով , «որի պատճառով Կուզնեցովը հանցավոր մտադրություն ուներ՝ ուղղված անձամբ կաշառք ստանալուն»՝ նրա հովանավորչության դիմաց։
«Ինտերֆաքս»-ը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ Մարտիրոսյանը անհատ ձեռնարկատեր է, ով գրանցված է և ապրում է Կրասնոդարում։ Ըստ Rusprofile ծառայության, ձերբակալված Լյովա Ալբերտովիչ Մարտիրոսյանիը զբաղվում է նաև ձեռնարկությունների և հիմնարկների ճաշարանների և բուֆետների, սննդամթերքի և ծխախոտի, ինչպես նաև գարեջրի մանրածախ առևտրով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live