Բրազիլիայի Կենտրոնական բանկը Օլիմպիադային նվիրված հուշադրամների նոր շարք է թողարկում
ՄիջազգայինԲրազիլիայի Կենտրոնական բանկը կթողարկի հուշադրամների նոր շարք, որոնք նվիրված կլինեն Ռիո դե Ժանեյրոյի առաջիկա Օլիմպիադային եւ Պարալիմպիական խաղերին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, այդ դրամանիշերը շրջանառության մեջ կմտնեն առաջիկա ուրբաթ օրը՝ փետրվարի 19-ին:
Շարքը բաղկացած կլինի 10 մետաղադրամից, ներառյալ 10 ռեալ անվանական արժեքով երկու ոսկե մետաղադրամ եւ 5 ռեալ անվանական արժեքով չորս արծաթե մետաղադրամ: Դրամանիշերը, որոնք պատրաստված են թանկարժեք մետաղներից, վաճառքի կհանվեն Բրազիլիայի բանկային ցանցի բաժանմունքներում՝ ընծայական հատուկ փաթեթավորմամբ: Դրանք նաեւ կարելի կլինի ձեռք բերել Կենտրոնական բանկի կայքում:
Ոսկեդրամների երեսին պատկերված են համապատասխանաբար Ռիո դե Ժանեյրոյի՝ Հիսուս Փրկչի նշանավոր արձանը, որը համարվում Է այս քաղաքի գլխավոր տեսարժան վայրը, եւ մրցումների կազմկոմիտեի մշակած օլիմպիական ջահը:
Արծաթե դրամանիշերի դիզայնում շեշտը դրվել Է բրազիլական օլիմպիական մեգապոլիսի բնապատկերների եւ ճարտարապետության վրա: Մասնավորապես, դրանցից մի քանիսի վրա պատկերված Է Ռիո դե Ժանեյրոյի Մունիցիպալ թատրոնը:
31-րդ ամառային Օլիմպիադան տեղի Է ունենալու 2016 թվականի օգոստոսի 5-ից մինչեւ 21-ը: Դրանք առաջին Օլիմպիական խաղերն են, որոնք անցկացվելու են Հարավային Ամերիկայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: