Խաղաղությունը կրոն չէ, այն ինստիտուցյոնալ անվտանգային համակարգ է, որն իշխանութունը չի հասկանում Արի՛ ընտրության, կառուցի՛ր ուժեղ պետություն և ապահով ապագա ՀՀ-ի դեմ դիվերսիա իրականացնողն առաջին հերթին այս իշխանությունն է 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին Եկա, որպեսզի բռնեմ հայ ժողովրդի ձեռքը և բարձրացնեմ վերև․ Սամվել Կարապետյան Հուսով եմ հիվանդանոցը նորից կծառայի Արցախի ժողովրդին․ Սամվել Կարապետյան Եթե առաջին անգամ ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին․ Սամվել Կարապետյան Մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք․ Սամվել Կարապետյան Փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ Սամվել Կարապետյան Հունիսի երեքին դնում ենք մեծ հաղթանակի սկիզբը․ Սամվել Կարապետյան


Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը

Հասարակություն

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Միջոցառմանը Բանկի մասնակցության ձևաչափի, սոցիալապես պատասխանատու ֆինանսավորման ոլորտում մասնակցության և միջոցառումից ակնկալիքների մասին զրուցել ենք Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանի հետ:

  • ՎԶԵԲ-ի հետ Կոնվերս Բանկը համագործակցության հարուստ փորձառություն ունի: Ո՞ր ոլորտներն է ընդգրկել երկկողմ համագործակցությունը, և ինչպե՞ս կբնորոշեք այն:
  • Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ երկարամյա արդյունավետ և ընդգրկուն համագործակցության փորձ ունի, որի շրջանակում Բանկի կողմից Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Բանկը ՎԶԵԲ-ի հետ ակտիվ համագործակցում է միջազգային առևտրի խթանման և ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտում: Մասնավորապես, ներգրավված ռեսուրսների շնորհիվ հաջողությամբ իրականացվել է «Կանայք բիզնեսում» ներառական ծրագիրը, ինչպես նաև ՓՄՁ ֆինանսավորման ծրագիր: 

Դրանց շնորհիվ գրանցված արդյունքները բարձր են գնահատվել հենց ՎԶԵԲ-ի կողմից, ինչի շնորհիվ  Կոնվերս Բանկը երկու անգամ արժանացել է «Տարվա Գործարք – Կանաչ Առևտուր» մրցանակին, իսկ ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում՝ «ՎԶԵԲ-ի կարևոր գործընկեր» պատվավոր մրցանակին:

ՎԶԵԲ-ի հետ համագործակցում ենք նաև մասնագիտական կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակում: 

  • Ի՞նչ ձևաչափով է մասնակցում Բանկը տարեկան ժողովին, և ինչո՞վ է կարևորվում Բանկի մասնակցությունը համաշխարհային մակարդակով այդ կարևոր միջոցառմանը:
  • ՎԶԵԲ տարեկան ժողովը համաշխարհային մակարդակով տնտեսական կարևորագույն միջոցառումներից է, որը հնարավորություն է տալիս հաղորդակցվել միջազգային ֆինանսական հանրության կողմից ընդունված, հեղինակություն վայելող մասնագետների հետ, ինչպես նաև ՎԶԵԲ ծրագրերում ներգրավված իրական հատվածի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Միաժամանակ, սա շատ պարտավորեցնող միջոցառում է հուզական տեսանկյունից, քանի որ դրա շնորհիվ ՀՀ-ն հայտնվում է համաշխարհային ֆինանսական աշխարհի քարտեզում։

ՎԶԵԲ 2024թ․ տարեկան ժողովին Կոնվերս Բանկը մասնակցում է ոչ միայն որպես հայաստանյան ֆինանսական հատվածի ներկայացուցիչ, այլև որպես միջոցառման գլխավոր հովանավոր (Major sponsor)։ Նման մասշտաբի միջոցառման մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու, ռիսկերը զսպելու և Բանկի հետագա զարգացման նպատակով միջազգային և արտասահմանյան կառույցների հետ սերտ համագործակցության առումով։  

  • Տարեկան ժողովի շրջանակում անցկացվելու է «Ազդեցության համատեղ գործադրում» («Delivering Impact Together») խորագրով գործարար համաժողով՝ կարևորելով միասնականության, համատեղ ջանքերի գործադրումն առավելագույն արդյունքի հասնելու համար: Ինչպե՞ս եք տեսնում Կոնվերս Բանկի տեղն ու դերը այս հայեցակարգում, տեսլականում, և ի՞նչ պատասխանատվություն է պատրաստ ստանձնել Բանկը։
  • «Delivering Impact Together»՝ համատեղ, միասնական օրակարգ և ջանքեր մարտահրավերները հաղթահարելու համար։ 

Համաշխարհային տնտեսության առջև այսօր ծառացած են այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կիբերանվտանգությունը, աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, որոնց դժվար է դիմակայել ինքնուրույն և մեկուսի: Նշված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մոբիլիզացնել համաշխարհային գիտելիքն ու փորձառությունը, ստեղծել փորձի փոխանակման և համագործակցության հնարավորություններ և հարթակներ: 

Այս առումով կարևորում եմ ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում անցկացվելիք գործարար համաժողովը, որը նոր կապերի և նոր համագործակցությունների հնարավորություններ է ընձեռում մասնակիցներին: Մշտապես ներկայացված լինելով միջազգային հարթակներում՝ Կոնվերս Բանկն առաջնորդվում է հաճախորդների պահանջմունքները լավագույնս բավարարելու սկզբունքով՝  ձգտելով նրանց համար ստեղծել անհատական և նորարարական լուծումներ, տրամադրել բիզնեսի զարգացման հնարավորություններ և ֆինանսական ռեսուրսների հասանելիություն: 

  • Կայուն, սոցիալապես պատասխանատու բիզնեսի կայացման հարցում ինչպիսի՞ն է Կոնվերս Բանկի ռազմավարությունը: Պրոդուկտների մշակման գործընթացում ինչպիսի՞ նշանակություն է տրվում սոցիալապես պատասխանատու, կայուն ֆինանսավորմանը և բանկային ծառայությունների հասանելիությանը:
  • Սոցիալապես պատասխանատու ֆինանսավորումը, ներառականությունը, կլիմայական և բնապահպանական ռիսկերի զսպումը ֆինանսավորման գործընթացում Կոնվերս Բանկի ռազմավարական առաջնահերթություններից են:

Ելնելով այս հանձնառությունից՝ Բանկում ներդրել ենք բնապահպանական, սոցիալական և կառավարչական մի շարք սկզբունքներ, որոնց վրա էլ հիմնված են պրոդուկտների մշակման գործընթացները։ Այս ոլորտում նույնպես Կոնվերս Բանկը սերտորեն համագործակցում է ՎԶԵԲ-ի և մյուս ինստիտուցիոնալ գործընկերների հետ: Մասնավորապես, ցանկանում եմ նշել ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող Climate Practices and Transition Planning ծրագրին Բանկի համապատասխան աշխատակիցների մասնակցությունը, որի նպատակն է կլիմայական ռիսկերի կառավարման և անցումային պլանավորման (transition planning) ոլորտում ձեռք բերել գիտելիքներ և պրակտիկ հմտություններ: 

  • Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք միջոցառումից և ինչպիսի ՞ համագործակցության հեռանկարներ եք տեսնում ՎԶԵԲ հետ: 
  • ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերն է: Մենք ակնկալում ենք շարունակական գործընկերային նոր մակարդակ, մասնակցություն ավելի մեծ թվով նախագծերի: 

ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը հրաշալի հարթակ է համաշխարհային տնտեսական և ֆինանսական զարգացումների մասին տեղեկանալու, առկա մարտահրավերների և ռիսկերի զսպման մեխանիզմների վերբերյալ քննարկումներին մասնակցելու, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի հետ հարաբերությունների ստեղծման և ընդլայնման համար։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակնկալում ենք մասնակցության բարձր ցուցանիշ և համագործակցության նոր հնարավորություններ։ 

Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա գործընկերությունը և հուսով ենք, որ այն լինելու է շարունակական՝ ընդգրկելով ոչ միայն համագործակցության տրադիցիոն ոլորտները,  այլ նաև ժամանակի պահանջներին և մարտահրավերներին համահունչ այլ ծրագրերի շրջանակում գործընկերությունը։ 

Վստահ ենք, որ այս միջոցառման շնորհիվ Հայաստանում կստեղծվեն, կձևավորվեն ամուր նախադրյալներ տնտեսության և բիզնեսի հետագա, շարունակական զարգացման համար:

  • Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք միջոցառման մասնակիցներին:

Միջոցառման մասնակիցներին մաղթում ենք վայելել հայկական հյուրընկալությունը, հրաշալի ժամանակ անցկացնել մեր երկրում, ինչպես նաև արդյունավետ հանդիպումներ, հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ, նոր համագործակցությունների շուրջ համաձայնություններ։ 

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դու արժանի՛ ես փոփոխության. Սամվել ԿարապետյանԽաղաղությունը կրոն չէ, այն ինստիտուցյոնալ անվտանգային համակարգ է, որն իշխանութունը չի հասկանումՖասթ Բանկի հովանավորությամբ բժշկական-գիտական հանդիպում է տեղի ունեցելԱրի՛ ընտրության, կառուցի՛ր ուժեղ պետություն և ապահով ապագա Տնտեսությունը հնարավոր չէ՛ զարգացնել, եթե չգիտես տնտեսագիտություն. Սամվել Կարապետյան ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Ավան վարչական շրջանումՀՀ-ի դեմ դիվերսիա իրականացնողն առաջին հերթին այս իշխանությունն է 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակիԵկա, որպեսզի բռնեմ հայ ժողովրդի ձեռքը և բարձրացնեմ վերև․ Սամվել Կարապետյան Ռոնալդինյոն և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հանդես կգան համագործակցությամբՀուսով եմ հիվանդանոցը նորից կծառայի Արցախի ժողովրդին․ Սամվել Կարապետյան Վստահ եմ, որ միայն ներքին համերաշխությամբ, փոխադարձ հարգանքով և միասնականությամբ կարող ենք հաղթահարել դժվարությունները և կառուցել մեր երազած Հայաստանը․ Գագիկ ԾառուկյանԻ՞նչ նշանակություն կունենան ներկայիս ընտրությունները Հայաստանի համարԵթե առաջին անգամ ինձ լսեր, կկորցնեինք 3 շրջան, և պատերազմը կկանգներ Ֆիզուլիում, չէինք կորցնի Շուշին․ Սամվել Կարապետյան Մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք․ Սամվել Կարապետյան Հայաստանում խաղաղության ամենամեծ թշնամին ՔՊ-ն էՓորձել եմ կանգնեցնել պատերազմը․ Սամվել Կարապետյան Հունիսի երեքին դնում ենք մեծ հաղթանակի սկիզբը․ Սամվել ԿարապետյանՄինչ բոլորը զբաղված են Հ1-յան երկօրյա բանավեճերով, գործընթացներ են տեղի ունենում «թիկունքում». Աննա ԿոստանյանՍա հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է․ փաստաբան Փորձում են այս կերպ լռեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահորդներին Քաղաքականությունը ցանկությունների մրցույթ չէ, այլ իրական հնարավորությունների և հետևանքների հաշվարկ․ Մհեր ԱվետիսյանՓոփոխության Մեծ Հանրահավաք հունիսի 3-ինՌուսական շուկայի դռները փակվո՞ւմ են․ գյուղատնտեսությունն ու արտահանումը նոր հարվածի առաջ«Հաղթելու ենք առանց որևէ «եթե»-ի». Սամվել Կարապետյանը վստահ է ընտրական հաղթանակի հարցումՀունիսի 3-ից Երևանում երթուղի է դուրս եկել 45 նոր տրոլեյբուս․ ուղեգծերում փոփոխություններ են կատարվել Նախընտրական այս շրջանն ընդամենը դրոշմում է ՔՊ-ի ստախոսությունը, հանցավոր անգործությունն ու թշնամnւթյունը հայ ժողովրդի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին Հունիսի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՀայտնի ցիտրուսային միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է երիկամների հիվանդություններիցՀունիսի 3-ին, 4-ին և 9-ին գազ չի լինելուԽաղաղության համաձայնագիրը համարում ենք կեղծ և այն պետք է վերաբանակցել․ Կարպիս ՓաշոյանՓոփոխության Մեծ Հանրահավաք Հունիսի 3-ին՝ ժամը 17:30-ին, միացի՛ր փոփոխության քայլերթին. Ուժեղ ՀայաստանԽոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումՀունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, հանուն մեր երեխաների, մեր ընտանիքների ու մեր ապագայի, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում․ Արմեն ՄանվելյանԳյուղի լավ ընդունելիությունից քպականները ընկել են նյարդային ցնցումների մեջ․ Ղազինյան Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ. ԲՀԿՀունիսի 3-ին և 4-ին ջուր չի լինելուՍաֆարով, հեռու մնա Հայաստանից. Ուժեղ ՀայաստանՄասիսում Ուժեղ Հայաստանի ակտիվիստների վրա հարձակված Արսեն Հարությունյանը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավինԱլիևն այսօր ինչ ասի` Փաշինյանը վաղը կանի. Ուժեղ ՀայաստանԱրգելել են «Ցեղասպանության ճանաչումը մնում է պարտադիր» պաստառը ցուցադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքումԱյս հյութերը կկարգավորեն արյան ճնշումը, սրտի աշխատանքը, կիջեցնեն խոլեստերիի մակարդակըՈւժեղ Հայաստան դաշինքը Մասիսում էԳործող ռեժիմի վախերը էն մակարդակի են հասել,  ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ ձերբակալում են Ուժեղ Հայաստանի առանցքային դեմքերին․ ազատություն Ալիկ Ալեքսանյանին․ Արմեն ՄանվելյանGoogle-ը նախատեսում է ԱՄՆ-ում մինչև 32 միլիոն վարակված մոծակ բաց թողնելՎաղը 19։00 բոլորս Հանրապետության հրապարակում ենք լինելու․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված