Օբամային հասցեին վիրավորական արտահայտություն արած ճապոնացի պատգամավորը հրաժարական Է տվել
ՄիջազգայինՃապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) ղեկավարության անդամ, երկրի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր Կաձույա Մարույաման փետրվարի 18-ին հրաժարական Է տվել իր արած արտահայտությունների պատճառով սկսված սկանդալի ֆոնին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի երակներում «սեւամորթ ստրուկների արյուն Է հոսում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Համապատասխան որոշումը նա ընդունել Է այն բանից հետո, երբ ընդդիմությունը՝ Դեմոկրատական կուսակցության ղեկավարությամբ, խորհրդարան Է մտցրել բանաձեւի նախագիծ, որը Մարույամային առաջարկում Է հրաժարական տալ:
Փաստաթղթում նշվում Է, որ քաղաքական գործչի հայտարարություններն «անընդունելի են, քանի որ վնաս են հասցնում Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին, ինչպես նաեւ կասկածի տակ են դնում մարդու հիմնական իրավունքները»: Բացի այդ, ընդդիմության պատգամավորների կարծիքով, Մարույամիի արտահայտությունները խարխլում են քաղաքացիների վստահությունը քաղաքականության նկատմամբ եւ բացասաբար ազդում խորհրդարանի վերին պալատի հեղինակության վրա»:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն փետրվարի 18-ին արտահերթ նիստ Է անցկացրել ԼԴԿ-ի ղեկավարության հետ եւ կուսակցության գլխավոր քարտուղար Սադակաձու Տանիգակիին ցուցում տվել «բարձրացնել կարգապահությունը»:
Սկանդալի կենտրոնում հայտնված՝ 70-ամյա քաղաքական գործիչը գլխավորում Է ԼԴԿ-ի Քաղխորհրդի իրավաբանական բաժինը եւ ունի խորհրդարանի վերին պալատի պատգամավորի մանդատ: ԱՄՆ-ի՝ Ճապոնիայի միակ ռազմաքաղաքական դաշնակցի կողմից որեւԷ արձագանք առայժմ չի հետեւել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: