Առողջապահության նախարարը Գալուստ Սահակյանի վիճակը բավարար է գնահատում
ՀասարակությունՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը բավարար է, կայուն, նա ունի լավ տրամադրություն: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Նա առայժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մուրադյանը:
ԱԺ նախագահի ինքնազգացողությունը վատացել է փետրվարի 17-ին` ժամը 20։00-իսահմաններում: Այցելել է բժշկական հետազոտության։ Արդյունքում պարզվել է, որ կտրուկտատանվել է Գալուստ Սահակյանի ճնշումը։ Բժիշկները նշանակել են ամբողջականհետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում,նշանակվել է բժշկական հսկողություն։ Խորհրդարանի ղեկավարը գտնվում է Երևանի ՄխիթարՀերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում: