Աշտարակում 60-ամյա քաղաքացին ընկել է պատշգամբից
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 18-ին` ժամը 12.15-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի թիվ 6-րդ տան բնակիչն ընկել է պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 1956թ. ծնված Հ. Մ.-ը ընկել է պատշգամբից: Հրշեջ-փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում հոսպիտալացրել են Աշտարակի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: